Euronews-ն անդրադարձ է կատարել Փաշինյանի ձերբակալությանը (տեսանյութ)
Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին է անդրադարձել Euronews-ը։
Լրագրողի փոխանցմամբ՝ Հայաստանում ընդդիմադիր առաջնորդներից Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները պահանջում են ներկայիս վարչապետի հրաժարականը։
Euronews-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունն այս օրերի ընթացքում բերման է ենթարկվել 230 ցուցարար, կան ձերբակալվածներ, որոնց թվում է նաև շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Լրատվամիջոցը հիշեցնում է նաև, որ Փաշինյանը ձերբակալվեց այն բանից հետո, երբ Սարգսյանի հետ հեռուստատեսային բանակցությունները ձախողվեցին, և վարչապետը հեռացավ սենյակից: