Սերժիկ պապի՛կ, էդ դու չէի՞ր ասում՝ ես չեմ կարող լինել նախագահ կամ վարչապետ. փոքրիկ երեխայի ելույթը հանրահավաքում (տեսանյութ)
«Իմ մոտ դասադուլ ա, բայց ես հետևում եմ ընկեր Փաշինյանին: Նա քանի օր գիշերում է փողոցում, դուք էլ դուրս եկեք, գիշերեք փողոցում, զգացեք այդ ցավը»,- Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց Մաքս անունով մի երեխա:
Փոքրիկն անդրադարձավ նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ չի կարելի երեխաներին տանել ցույցի: «Ընկեր Շարմազանով, դու մի անհանգստացի մեզ համար, ես այնքան տղա եմ քեզանից, որ եկել եմ, այս հրապարակի մեջտեղը կանգնել եմ: Դու միթոմ թե երեխաների համա՞ր ես անհանգստանում, ո՞ւմ ես խաբում»,- նշեց Մաքսը:
Մանրամասները՝ տեսանյութում: