Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Ամո Շարոյան. «Մեր ապագան մշուշոտ չի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միդիա–Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը խոսելով այս օրերին տեղի ունեցող խաղաղ բողոքի ակցիայի մասին, նշեց, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ կամարտահայտության իրավունք ունի: Եվ այսօր երիտասարդներն իրենց կամքն են արտահայտում:

«Թեև մեր կազմակերպությունը այս իրադարձությունների մասին մինչ այս պահը չի հայտնել իր դիրքորոշումը, բայց մենք մշտապես կայուն պետականության կողմնակից ենք և ցանկանում ենք, որ այն ամուր լինի: Ինչ վերաբերում է բարձրացվող հարցերին, ապա մենք ցանկանում ենք, որ ծագած հարցերը լուծվեն կողմերի միջև երկխոսության և փոխզիջումների ճանապարհով, այնպես, ինչպես պահանջում է երկրի ընդհանուր շահը»,– ասաց Ա. Շարոյանը:

Նա նաև նշեց, որ պետք չէ մոռանալ ներկայի վտանգներով լի աշխարհում Հայաստանի ունեցած աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական զարգացումների մասին:

«Մեր երկրի դիրքն այնքան էլ բարեհաջող չի, բայց, դա մեր ճակատագիրն է, որից չենք կարող խուսափել: Ուստի մենք, հայաստանցիներս, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր երկրի անվտանգության մասին: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Աստված մեզ մեկ անգամ ապրելու կյանք է տվել և պետք է այն ոչ միայն ճիշտ, այլև լավ ապրել»,– ասաց Ա. Շարոյանը:

Խոսելով գերտերությունների շահերի մասին, հիշեցրեց, որ դժբախտաբար, այնտեղ, որտեղ համընկնում են նրանց շահերը, նրանք այդ ուղղությամբ են քայլեր ձեռնարկում, անտեսելով ողջ երկիր մոլորակի անվտանգության, խաղաղության և բարգավաճման հարցերը, ինչը նաև մարդկության անվտանգությանն է սպառնում:

«Դժբախտաբար գերտերությունների համար առջնահերթ խնդիրը նյութական շահն է, իսկ տարածքով մեր երկրի նման փոքր պետությունները պարտավոր են ժողովրդի անվտանգությունը հաշվի առնելով դիմակայեն մարտահրավերներին: Այսինքն, ամեն քայլ պետք է իրականացնենք մեր զինվորի, մեր անվտանգության երաշխավորի մասին մտածելով»,– ասաց Ա. Շարոյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանում կան մի քանի եզդիական կազմակերպություններ, սակայն չկա մեկ միասնական ազգային մարմին: Ուստի, այդ է պատճառը, որ իրենց համայնքի ներկայացուցիչներին ուղղված մեկ ընդհանուր նախաձեռնությամբ և հայտարարությամբ հանդես գալ չեն կարող: Բայց, այնուամենայնիվ, «Միդիա–Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահը իրենց համակիրներին ողջախոհության և իրավիճակը ճիշտ գնահատելու կոչ արեց:

«Այս ամենով հանդերձ, պետք է հիշել նաև 2014 թվականի օգոստոսի 3–ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված եզդիների ցեղասպանությունը: Ուստի, իմ կարծիքով առաջնահերթ խնդիրը, որն այսօր ամենակարևորն է մեր երկրի, մեր ժողովրդի համար Հայաստանի անվտանգությունն է: Չնայած այդ ամենով հանդերձ չպետք է մոռանալ նաև մեր ժողովրդի բարեկեցության և ազատ արտահայտվելու իրավունքի մասին: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի կողմից կազմակերպած շարժմանը, ապա պետք է նկատել, որ մեր ապագան մշուշոտ չի և մեր երիտասարդությունը կարողանում է այն գնահատել: Ես կրկին կոչ եմ անում և՛ դիմադիր, և՛ ընդդիմադիր կողմերին, և՛ բոլոր քաղաքացիներին, որ առաջին հերթին մտածեն մեր երկրի անվտանգության և ապագայի մասին, գնան երկխոսության և երկկողմանի համաձայնության գան, այդ բոլորով հանդերձ գնահատեն մեկը մյուսին և գտնեն այն ռացիոնալ հատիկը, որը հաջողություն կբերի մեր երկրին: Տա Աստված, որ մենք լավին լավով հասնենք»,– իր խոսքը եզրափակեց Ա. Շարոյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում