Նիկոյանը նոր մեքենա է գնել՝ «LEXUS GX 460» մակնիշի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը նախորդ տարի 34 հազար ԱՄՆ դոլարով «LEXUS GX 460» մակնիշի մեքենա է գնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Դրամական միջոցները նախորդ տարի հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին հայտարարագրել է 63 հազար ԱՄՆ դոլար ու 6 միլիոն 300 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 29 հազար դոլար ու 10 միլիոն 800 հազար դրամ: Տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից ու կազմել 7 միլիոն 218 հազար դրամ:
Նիկոյանի կինը՝ Մադլենա Վիրաբյանը, հայտարարագրել է 9 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, որոնք, ի դեպ, տարեսկզբին ավելի քիչ են եղել՝ 3 հազար դոլար միայն: Տարեկան եկամուտները ստացվել են 4 միլիոն 727 հազար դրամ շահաբաժնից, 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձից և 1600 դոլար գումարից, որը նշվել է որպես այլ եկամուտներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում