Ռուսաստանում ձերբակալվել է հայ միլիարդատիրոջ եղբայրը
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի միլիարդատեր Դանիլ Խաչատուրովի եղբայրը՝ Սերգեյ Խաչատուրովը: Նրան մեղադրում են վատնման մեջ, հայտնում է rbc.ru-ն:
Դանիլ Խաչատուրովը մինչև 2017 թվականը եղել է Ռոսգոսստրախ ընկերության համասեփականատերը: 2016 թվականին ընկերությունը զգալի վնասներ է ցույց տվել՝ դա պատճառաբանելով ԱՊՊԱ գծով վճարումների ծավալների աճով:
2017 թվականի օգոստոսին Ռոսգոսստրախի երեք ակտիվները, այդ թվում՝ ՌԳՍ Ակտիվներ ընկերությունը, որի գործով անցնում է Սերգեյ Խաչատուրովը, վաճառվել է Օտկրիտիե բանկին: Բանկի կառավարչությունը և ապահովագրական ընկերության նոր ղեկավարությունը նախկին ղեկավարությանը մեղադրել է յուրացումների մեջ: