Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris
Video

Իսկ դուք գիտե՞ք, որ հղիությունը փոխում է կանանց ուղեղի կառուցվածքը

Ապագա մայրերը հաճախ են զրուցում իրենց՝ դեռ չծնված փոքրիկների հետ։ Գիտնականների կարծիքով՝ այս սրտաշարժ շփումը, ինչպես նաեւ մոր եւ երեխայի կապին հատուկ որոշ այլ դրսեւորումները կարող են պայմանավորված լինել կնոջ ուղեղում փոփոխություններով։

Լեյդենի համալսարանի (Նիդերլանդներ) աշխատակից Էլզելին Խոկզեմայի ղեկավարած գիտնականների միջազգային խումբն ապացուցել է, որ հղիությունը մոր ուղեղի վրա երկարատեւ էֆեկտ է ունենում՝ փոխելով նրա կառուցվածքը։ Հատկապես այս փոփոխություններն են կնոջը թույլ տալիս ավելի լավ հոգ տանել փոքրիկին։

Հետազոտությունն իրականացվել է 5 տարի շարունակ, որի ընթացքում գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ 25 կանանց հետազոտել են մինչեւ հղիությունը եւ երեխաների ծնունդից հետո, ինչպես նաեւ 19 ապագա հայրերի։ Գիտնականները նաեւ սքանավորել են 20 կանանց, որոնք հղի չեն եղել, եւ նրանց 17 զուգընկերների։

Արդյունքները ցույց են տվել, որ հղիների ուղեղը էականորեն տարբերվում է փորձերի մյուս մասնակիցների ուղեղից։ Մասնավորապես՝ հղի կանանց գլխուղեղի միջին առջեւի եւ հետին կեղեւում նվազել է գորշ նյութի ծավալը։ Ուղեղի այս հատվածները պատասխանատու են սոցիալական պրոցեսների համար՝ ինչպիսին են մյուսներին կարեկցելու եւ հասկանալու ունակությունը։

Գիտնականները նշում են, որ չնայած համընդհանուր ընդունված կարծիքին, որ գորշ նյութի ծավալի նվազումը բացասաբար է ազդում մարդու վրա, տվյալ դեպքում ուղեղը պարզապես իրեն ճիշտ է «կարգավորում»։ Դա է հաստատում այն փաստը, որ հետազոտության մասնակիցներից ոչ մեկի մոտ որեւէ մտավոր խանգարում չի հայտնաբերվել։

Հեղինակների կարծիքով՝ իրենց դիտարկած փոփոխությունները էվոլյուցիոն մեխանիզմ է, որը մորը թույլ է տալիս նորածնին զգայականորեն հարմարվել։ «Այս փոփոխությունները զարմանալիորեն օրինաչափ են։ Այն աստիճանի, որ համակարգչային ալգորիթմն ի վիճակի է որոշել, թե որ կանայք են հղիացել հետազոտությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, իսկ որոնք՝ ոչ»,- նշել է Խոկզեման։

Քանի որ ապագա հայրերի ուղեղի կառուցվածքում համանման փոփոխություններ չեն դիտարկվել, Խոկզեման ենթադրում է, որ երեւույթը կարող է կապված լինել կանանց մոտ արտադրվող հորմոնների աճի հետ։

Գիտնականները մայրերին նաեւ ցույց են տվել իրենց երեխաների լուսանկարները եւ հետեւել են ուղեղում ընթացող պրոցեսներին։ Պարզվել է, որ երբ մայրիկն իր փոքրիկին տեսնում է լուսանկարում, նրա ուղեղում մեծանում է նեյրոնային ակտիվությունը, ըստ որում՝ հատկապես ուղեղի այն հատվածներում, որտեղ նվազում է գորշ նյութի ծավալը։

Այս բացահայտումը գիտնականների խմբին ստիպել է լրացուցիչ հոգեբանական թեստեր կազմել, որոնք օգնել են հայտնաբերել փոքրիկին մոր էմոցիոնալ կապվածությունը։ Արդյունքում՝ պարզվել է, որ որքան փոքր է եղել գորշ նյութի ծավալը, այնքան մեծ է մոր կապվածությունը։

Ուշագրավ է, որ կառուցվածքային բոլոր փոփոխությունները հետազոտությանը մասնակցած կանանց մոտ պահպանվել են ծննդաբերությունից հետո եւս երկու տարի։

Չնայած տարածված կարծիքին, որ հղիությունն ազդում է կանանց հիշողության վրա, հետազոտողները թեստերի ընթացքում ապագա մայրերի եւ ոչ հղի մասնակիցների միջեւ ոչ մի տարբերություն չեն հայտնաբերել։

Գիտնականների հոդվածը հրապարակվել է Neuroscience ամսագրում։

Մանրամասները՝ այստեղ