Հակոբյանը խնդիր չունի՝ տարեկան 200 միլիոնի եկամուտ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Թերևս, պատգամավորի հայտարարագրում «ամենահամեղ պատառիկը» նրա եկամուտներն են՝ 228 միլիոն 206 հազար դրամի չափով: Այս գումարի ճնշող մեծամասնությունը շահաբաժինն է, մնացածը՝ աշխատավարձ: Այսպես, աշխատավարձը կազմել է 7 միլիոն 544 հազար դրամ, իսկ շահաբաժինը՝ 221 միլիոն դրամից ավելի:
Տարեկան եկամուտները տարեվերջին կազմել են 22 հազար ԱՄՆ դոլար և 3 միլիոն 500 հազար դրամ: Տարեսկզբին Հակոբյանը ավելի հարուստ է եղել՝ հայտարարագրել է 15 հազար 150 դոլար, 57 միլիոն 920 հազար դրամ ու 20 հազար եվրո: Ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 120 միլիոն դրամ ու 170 հազար դոլար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում