Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
uncategorized

«Ազգը հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգիչ, երգահան Վահան Արծրունին պատասխանել է «Փաստ»–ի հարցերին

– Պարո՛ն Արծրունի, 2017 թվականի վերջում՝ Ամանորի նախաշեմին, «Փաստ»–ի հետ զրույցի ժամանակ նշեցիք, որ ժողովրդի մեջ ապատիան շարունակվում է: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բազմամարդ հանրահավաքները չեն դադարում: Ի՞նչ տեսանք այս օրերին: Համոզվեցի՞նք հակառակում:

– Այն ժամանակ իմ հարցազրույցում փաստում էի մի իրողություն, հիմա մենք փաստում ենք լրիվ այլ իրողություն: Այսինքն՝ այն, որ Ամանորի նախաշեմին ասացի, թե ապատիա է տիրում, չի նշանակում, որ 25 տարուց հետո էլ պետք է ապատիա տիրի: Այնպես որ՝ բնական է, ժամանակները փոխվում են, և մեր դատողությունները պետք է անենք ըստ այն իրողությունների, որոնց հետ առնչվում ենք: Իսկ այսօրվա իրողությունները, բնականաբար, հստակ տարբերվում են կես տարի առաջ եղած իրողություններից:

Ես այն ժամանակ նշել եմ, որ համընդհանուր ապատիա կա, այսինքն՝ ես միշտ եմ խոսել հասարակության մեջ կյանքի որակի նիշը բարձրացնելու խնդրի մասին: Իմ հիմնական թեզը հետևյալն է եղել. քաղաքակիրթ երկրի քաղաքացին առաջին հերթին պետք է մտահոգված լինի կյանքի որակով, որի մեջ մտնում է ամեն ինչ. կենցաղային, առողջապահության խնդիրներից մինչև հանրային դրսևորումներ, օրենքի գերակայություն և վերջացրած նրանով, թե նա որպես մշակութային էակ ինչպե՞ս է ապրում: Այդ առումով մենք հիմա քաղաքական շերտի մեջ որոշակի հասարակական գիտակցության ձևավորում ենք տեսնում և ըստ դրա որոշակի շարժում, որով հիմա ապրում են Երևանի փողոցները:

Այս օրերին մենք տեսանք նոր քաղաքական մշակույթի ձևավորում: Այսինքն՝ նոր հասարակական էֆեկտներ և նոր հասարակական հարաբերությունների տեսակներ, որոնք հստակ սահմանադրական բնույթ են կրում, օրենքի սահմաններից դուրս չեն գալիս: Այդ տեսակները տարածվում են դեմոկրատական երկրի քաղաքացու իրավունքների շրջանակում: Մենք ցիվիլ հասարակական–քաղաքական շարժման զարգացում ենք տեսնում:

– Ուսանողների և անգամ դպրոցականների մասնակցությունը ևս մեծ է: Շատ է խոսվում անչափահասներին այս ամենից հեռու պահելու մասին: Համամի՞տ եք:

– Մենք այս պարագայում չպետք է առաջնորդվենք չափահաս–անչափահաս, երիտասարդ–տարեց չափանիշներով: Մենք հիմա պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը հստակ բաժանվել է մի քանի սեգմենտների: Եվ այն սեգմենտը, որը ներկայացնում է Հայաստանի ապագան, այսինքն՝ երիտասարդությունը, և ոչ թե ներկան կամ անցյալը, առավել մտահոգված է Հայաստանում տիրող իրավիճակի բնույթով: Երիտասարդությունն իր մտահոգությունն է արտահայտում: Նրանցից բոլորը, նույնիսկ դպրոցականը, գիտակցում են, որ իրենք առաջին հերթին քաղաքացի են: Մենք պետք է հասկանանք, որ հանրությունն ու ազգը քաղաքացիական հասարակության և հանրային գիտակցության լրջագույն փուլի մեջ են մտել: Այս ամենն արդեն չի սահմանափակվում Երևանով: Մենք տեսնում ենք, որ այն համահայկական բնույթ է կրում՝ դրսևորումները Սփյուռքում ևս չեն ուշանում:

– Կառավարական շենքերի շրջափակումներ, բազմահազարանոց հանրահավաքներ, խաղաղ անհնազանդություն: Ի՞նչ կարծիք ունեք մասնակիցների որդեգրած մարտավարության մասին:

– Մենք որոշ քաղաքական նոր տեխնոլոգիաների կիրառում ենք տեսնում՝ լավ իմաստով: Այսինքն՝ աշխատում է այն մոդելը, որը երբեք Հայաստանում չի աշխատել: Մենք պետք է հասկանանք, որ սա հասարակության մեջ նոր մշակույթ է բերում: Իսկ նոր մշակույթի հետ համակերպվելն այսօր իշխանության և ուժային կառույցների գերագույն խնդիրն է. երբ շարժումը խիստ սահմանադրական է և դուրս չի գալիս օրենքի սահմաններից, դու, որպես իշխանություն և որպես ուժային կառույց, պարտավոր ես ըստ այդմ դրսևորվել: Այսինքն՝ դու ևս իրավունք չունես դուրս գալ օրենքի սահմաններից ու սահմանադրությամբ սահմանափակված քո գործողությունների շրջանակից:

– Արդյունքի հասնելու համար ներկա իրադրությունը պահպանելը բավարա՞ր է, թե այլ մարտավարության կարիք կա:

– Արդյունքը պայմանավորված է ոչ միայն այն դրսևորումներով, որոնց մասին նշեցի, այլև հակադարձ դրսևորումներով՝ իշխանության կողմից: Այսինքն՝ մենք գտնվում ենք խիստ հակասական պատկերացումների դաշտում, որովհետև իշխանությունը այլ կերպ է ընկալում երկրի զարգացումը, իսկ երկրի ապագան ներկայացնող սերունդը՝ լրիվ այլ պատկերացումներ ունի: Իշխանության պատկերացումներն այսօր նեղ կուսակցական են, նրանք երկրի զարգացումը տեսնում են միայն իրենց կուսակցական պլանների ներքո և կուսակցության խոր առաջնորդությամբ: Բայց տեսնում ենք, որ երիտասարդությունը կամաց–կամաց այլ վարկածի է գալիս: Իսկ այլ վարկածը պարզ ժողովրդավարությունն է և այդ ժողովրդավարությանը հատուկ իմացաբանական կատեգորիաները: Դրանք են՝ երկրի քաղաքացու ինքնագիտակցությունը, իմ իրավունքները երկրի ու պետության նկատմամբ, և իմ պարտավորությունները՝ առաջին հերթին որպես քաղաքացի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում