Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Զուգահեռ իրականություն...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն երկրորդ օրն է «Մերժիր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնությունների մասնակիցները շրջափակում են մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ, կաթվածահար անում երթևեկությունը: Այսօր արդեն ցուցարարները անցել են կառավարական շենքերը շրջափակելու գործողություններին:

Ամբողջ մամուլը, համացանցը, սոցիալական ցանցերի հայկական տիրույթը ողողված է շարժման լուսանկարներով, դրա մասին գրառումներով և ուղիղ եթերներով հենց դեպքի վայրից: Սակայն քաղաքի կենտրոնում բնակվող կամ աշխատանքի գնացող որոշ քաղաքացիներ, կարծես թե, լրիվ այլ աշխարհից լինեն: Մետրոյի Երիտասարդական կայարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի հատվածները արգելափակած ուսանողների քայլերը որոշ մարդկանց կարծիքով ուղղված են դասախոսների դեմ:

Հատված Աբովյան փողոցի վրա գտնվող գեղեցկության սրահի աշխատակցից.«Հիմա որ դուրս են եկել դասախոսների դեմ, ինչի որ լավ սովորեին, չէի՞ն նշանակի»: Բայց ով ում ինչ պետք է նշանակի: Զարմանալի է, միթե՞ այս մարդիկ այս օրերին առհասարակ մամուլ չեն կարդում, իրենց աշխատավայրից այն կողմ չեն գնում, չեն լսում ցուցարարների վանկարկումները, որ ընդհանրապես դասերի հետ կապ չունեն: Թե՞ իրենք մեր Հանրային հեռուստատեսության հավատարիմ հեռուստադիտողն են:

Կամ էլ սեփական եսը գերագնահատող մարդիկ, ում համար ճանապարհը փակելու համար տեղաշարժ արված նստարանն ու աղբարկղը պիտի վերադարձվեն իրենց տեղերը, որովհետև սա իրենց փողոցն է և իրենք այդպես են ուզում:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, անդրադառնալով այս ամենին և ընդգծելով, թե ընդհանրապես շատ հեռու է որևէ մեղադրանքից որևէ մեկի նկատմամբ, կարծիք հայտնեց, թե մարդիկ տարբեր են: Ըստ նրա՝ կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են հասարակական ու քաղաքական կյանքով, երկրի ճակատագրով, և կան մարդիկ, որոնց հետաքրքրում է սեփական անձը: Կան մարդիկ, ովքեր թերահավատ են, կան մարդիկ, ովքեր հավատում են:

«Հասարակությունը շատ տարբեր է, և կարծում եմ, ինչպես բոլոր հասարակություններում, այնպես էլ մեր հասարակությունում կա տանող ուժ, այսպես ասած՝ դինամո, որը պտտեցնում է այդ ամբողջ շարժիչը: Շատ ուրախ եմ, որ այդ շարժիչի դերում մեր պարագայում երիտասարդությունն է, ուսանողները: Չնայած համոզված եմ, որ այդ շարքերում կան և այնպիսի մարդիկ, ովքեր պարզապես խուսափում են դասերից: Բայց դա չէ կարևոր: Երբեք չի կարելի առանձին օրինակների վրա դատել ամբողջ մի շարժում»,– նկատեց նա:

Բաբայանի խոսքով, իր համար արդյունքն այնքան էլ կարևոր չէ, որովհետև նա անձերի փոփոխության մեջ շատ մեծ հրաշք ո՛չ տեսնում է, ո՛չ էլ ակնկալում: Իր համար շատ ավելի կարևոր են համակարգային փոփոխությունները, որովհետև դրանք ավելի կայուն են, ավելի ամրապնդող են ու ձգտող: Ավելին՝ գտնում է, որ 21–րդ դարում սեփական կամ երկրի ճակատագիրը որևէ անձի հետ կապելն այնքան էլ ճիշտ չէ:

Բաբայանի կարծիքով, մենք հաճախակի տեսնում ենք միայն բացասականը՝ արտագաղթ, հիասթափություն, ագրեսիա, բայց կան նաև շատ լավ օրինակներ. «Եթե նկատեցիք, նույն երիտասարդությունն այս տարիների ընթացքում անցավ որոշակի ճանապարհ՝ լոկալ խնդիրներից՝ Մաշտոցի պուրակ, Էլեկտրիկ Երևան, Երթուղայինների սակագնի պահպանման համար ցույցեր, հիմա էլ հասել են քաղաքական պահանջների: Ես հուսով եմ, որ վաղն այս նույն երիտասարդությունն իր առջև կդնի այս համակարգային փոփոխությունների հարցը: Այն, ինչ կատարվեց երկու տարի առաջ Ապրիլյան պատերազմի ժամանակ, շատ շատերի համար անսպասելի էր՝ այդ տեսակ երիտասարդների ոտքի կանգնելը և իրենց հայրենիքի տերը զգալը:

Պետք է ավելի շատ շփվել երիտասարդների հետ, փորձել լսել իրենց, որովհետև այն, ինչ կատարվեց մեր երկրում այս երկու–երեք օրերի ընթացքում, շատ վատ օրինակ է: Փաստորեն, իշխանությունը շփվում է հասարակության որոշակի մասի հետ, որում շատ ակտիվ են երիտասարդները, միայն ու միայն ոստիկանության միջոցով: Մեր առաջին դեմքերը նույնիսկ չեն փորձում դուրս գալ զրույցի, բայց առանց երկխոսության երկիր չեն կառուցում»,– նշեց զրուցակիցս:

Անդրադառնալով հասարակության մի ստվար զանգվածի անտարբերությանը երկրում տեղի ունեցող իրադարձություններին և անվանելով դա անհեռանկարային՝ Բաբայանը նշեց, թե այդպիսի վերաբերմունքի մեջ սեփական մեղքն է տեսնում: Ասում է, որ ինքը, որպես արվեստի մարդ, մտավորական, այս երկրի քաղաքացի, չի կարողանում իր գործով, իր ելույթներով ու աշխատանքով մարդկանց համոզել, որ միակ ճիշտ ճանապարհը երկրի հանդեպ անտարբեր չլինելն է, որովհետև երկրի նկատմամբ անտարբեր լինելը նշանակում է սեփական անձի հանդեպ անտարբեր լինել:

«Դա մարդկային բոլոր կանոններից հեռու է, որովհետև երբ մենք անտարբեր ենք, մենք ինքներս մեզ դատապարտում ենք ամեն ինչի, մեզ հետ կարելի է անել ամեն ինչ: Չէ որ մենք անտարբեր ենք եղել, չենք նկատել ո՛չ ուրիշի ցավը, ո՛չ ընդհանուր նպատակը:

Այն, որ մենք շատ տարբեր ենք, դա լավ է, դա մեր հարստությունն է, ոչ թե աղքատությունը: Բայց նույնիսկ շատ տարբեր մարդիկ, եթե փորձեն իրար հետ խոսել, միշտ կգտնեն ընդհանուր եզրեր: Եվ այդ իրար հետ շփվելու, խոսելու, իրար հասկանալու ցանկությունը գալիս է նրանից, որ դու անտարբեր չես: Եթե անտարբեր ես՝ մենակ ես: Մենակ լինելն այս աշխարհում շատ բարդ է և վտանգավոր: Մենք ուժեղ ենք այնքանով, որքանով կարողանում ենք իրար հասկանալ և իրար հետ լինել, միմյանց ցավը զգալ և միմյանց կարևորությունը զգալ»,– հավելեց Բաբայանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում