Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition
uncategorized

Գուրգեն Եղիազարյան. «Պայծառ էջ գրվեց՝ երիտասարդությունը կարող է կանգնել ստի ու զենքի դեմ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետի ընտրությունն ավարտվեց: Բաց քվեարկությամբ 17 դեմ, 77 կողմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Ընտրությանը զուգահեռ քաղաքացիները շարունակում են փողոցային պայքարը:

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ պայքարը շարունակվելու է: Հավաքի մասնակիցների գործողությունների ծրագիրը ուղեկցվում է հանրահավաքներով, շրջափակվում են կառավարական շենքեր: Հավաքներին մեծ է հատկապես ուսանողների ու երիտասարդների մասնակցությունը:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դրական է գնահատում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները:

«Պայծառ երիտասարդություն ունենք: Նրանք էլ գիտեն, որ այսպես ապրել հնարավոր չէ: Տասը տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ չի կարողանում ոչ մի բան անել, իսկ իր կառավարումը բարձիթողի վիճակում է: Լսեցինք մի սրտաճմլիկ զեկույց: Նկատի ունեմ՝ Շարմազանովի ելույթը: Պարզվում է, որ 2016 թվականի ապրիլի 2–ին մենք պատերազմի դաշտում հաղթանակ ենք տարել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ էին խոսելու, եթե 800 հեկտարը մե՛նք գրաված լինեինք: 104 առյուծ ենք զոհասեղանին դրել, 800 հեկտար հող ենք հանձնել թշնամուն ու բարբաջում են, թե դա հաղթանակ է: Ուղիղ նշեց, որ ապրիլի 2–ի պատերազմը խոշոր հաղթանակ էր ու նշեց՝ առանց զոհվածների անունները տալու, իսկ հաղթանակն էլ վերագրեց իր շեֆին: Ստի երկիր Հայաստան՝ սա է ամբողջը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը:

Հարցին, թե նախաձեռնությունն ինչի՞ կարող է հասնել փողոցում, հաշվի առնելով, որ ԱԺ–ն ընտրեց Սերժ Սարգսյանին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կապ չունի այդ պաշտոնը, ընտրությունը: Կարևորն այն է, որ նրանք կեղծ ընտրություններով ժողովրդից գողացել են իշխանությունը: Նրանք կեղծ ընտրություններով գողանում են իշխանությունը՝ Եվրոպայի հորթերի աչալուրջ հայացքի տակ: Նրանք արդեն քանի անգամ է նշում են, որ սա մի քայլ առաջ էր, քան նախորդները: Բայց մենք Ադրբեջանի օրինակը գիտե՞նք, չէ, թե ինչպես են կաշառում այդ հորթերին: Այնպես որ՝ իրենց ասածը, չասածը կամ ընտրություններն ընդունելն ու չընդունելը հայ ազգին ոչինչ չի ասում: Ընտրությունների ամենալավ ցուցիչն այն է, ինչի մեջ մենք հայտնվում ենք յուրաքանչյուր ընտրությունից հետո: Գործազրկություն և արտագաղթ՝ նշվածներից խոսուն ուրիշ ոչինչ չկա: Սա է սրանց իրական դեմքը: Ուսանողությունը դուրս է եկել այդ ստերի դեմ: Չեմ կարող գուշակել, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց նորագույն պատմության մեջ պայծառ էջ գրվեց՝ երիտասարդությունը կարող է կանգնել ստի ու զենքի դեմ, և կանգնել է»:

Հարցին, այսինքն՝ հերքվեց այն թեզը, թե հասարակությունը այլևս պայքարելու ցանկություն չունի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես էլի եմ ասել ու կրկնում եմ՝ ստի ու կեղծիքի պարագայում ցանկացած պահի կարող է բռնկում լինել: Իսկ ուսանողությունը մեր հասարակության լավագույն հատվածն է: Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, հայտարարություն էր արել, որ ո՛չ նախագահ է դառնալու, ո՛չ վարչապետ և այլն: Բայց այդ հայտարարությունից հետո իրեն էլի կարգեց: Բայց այս ամենը շատ կարճ է տևելու, որովհետև հայ ազգն իսկապես զզված է ամեն ինչից: Լսե՛ք, թե անցորդներն ինչ հայհոյանքներ են տալիս փողոցում, ովքեր, ի դեպ, մասնակից չեն այդ երթերին: Թող դուրս գա ու լսի, թե իր հասցեին ինչ են ասում, թե այդ 60% ձայն տվողներն ինչպես են հայհոյում իրեն: Ես չեմ կարծում, որ այս կեղծիքը կարող է երկար տևել: Ի վերջո, այն անեծքը, որը թափվում է նրա գլխին, հենց այնպես չի անցնելու»:

Լճացման պրոցես, այնուամենայնիվ, չի՞ սպասվում: Ի պատասխան՝ Գ. Եղիազարյանը հարցին նման կերպ արձագանքեց. «Լճացման պրոցես չեմ տեսնում, բայց որ Սերժ Սարգսյանի քունն Ազգային ժողովում տանում էր, ա՛յ դա տեսնում էի»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում