Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Առգրավված փայտանյութը կիրացվի անտառտնտեսությունը կառավարող կազմակերպության կողմից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարությունը որոշել է «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ ու լրացումներ կատարել: Ավելացվել է երկու ենթակետ: Առաջինն այն, որ եթե ծառերը, ներառյալ փայտանյութը, գտնվում են անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքում, ապա ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում այդ տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը: Իսկ եթե անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքից դուրս, ապա՝ մոտակա անտառտնտեսության կամ բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող կազմակերպությանը:

Երկրորդ լրացման համաձայն էլ՝ համապատասխան վարչական վարույթը կամ քրեական գործն ավարտվելուց հետո առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերն ու փայտանյութը, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրացվում է այն կազմակերպության կողմից, որին դրանք ի պահ էին հանձնվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Մինչև ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդային կարգով օգտակար հանածոների իրացումը, օգտակար հանածոները համապատասխան արձանագրությամբ պահվում են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում:

Այս որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման 1–ին կետի 1–ին ենթակետով սահմանված դրույթները տարածվում են մինչև որոշման ուժի մեջ մտնելը կազմակերպություններին ի պահ հանձնված առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերի ու փայտանյութի վրա:

Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է սպառողական հատկությունները:

Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս ստուգման ժամանակ անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ դրանցից դուրս գտնվող տարածքներում հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված ծառերն ու փայտանյութն իրացնել այն կազմակերպության կողմից, որին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան արձանագրությամբ ի պահ է հանձնվել:

Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել անտառտնտեսությունների կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպություններին իրացնելու նախկինում կուտակված և այսուհետ առգրավված ապօրինի ձեռք բերված փայտանյութը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում