Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
uncategorized

Պարույր Հայրիկյան. «Նիկոլը կարող է տասը սխալ անել, բայց ամենակարևորը կարողացել է ճիշտ անել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, կատարելով գրառում, հարց էր բարձրացրել, թե ինչու ընդդիմադիր քաղաքական գործիչները որպես պարզ քաղաքացի չեն մասնակցում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» նախաձեռնությունների կողմից կազմակերպվող հանրահավաքներին կամ բողոքի ակցիաներին:

Պարույր Հայրիկյանի կարծիքով, անկախ նրանից, թե երեկ կամ այսօր ինչ կասվի կամ կարվի, պետք է վստահ լինել, որ այն աշխարհի վերջին օրը չէ, և այն շարժումը, որը սկիզբ առավ վերջին օրերին, հաջորդ ռազմավարական քայլի նախապատրաստական փուլն է:

«Նույնիսկ ամենաբուռն իրադարձությունների դեպքում մեր կողմից կարևոր համարվող նպատակների որևէ քայլ ի վնաս մեկի չի կարող լինել, քանի որ սրանից ավելի անմխիթար վիճակ չի կարող լինել: Այսօր քաղաքացին երկրի տերը չի, և մեր նախաձեռնած գործընթացը գնալով հասունանում է: Երկու ճանապարհ կա այսօր, մեկը՝ կրիտիկական զանգվածի դեպքում, եթե կարողանան ուժի մեջ պահել «բաց ձեռքերի» մարտավարությունը, նշանակում է, որ հնարավոր կլինի այնպիսի ճնշում գործադրել, որ ամեն ինչ ընթանա հեղափոխական ճանապարհով: Երկրորդ ճանապարհը՝ շատ արագ ստորագրահավաքով Սահմանադրությունը փոխելու ճանապարհն է, որից հետո հնարավոր կլինի լուծել բոլոր մյուս՝ իշխանափոխությանը, արժեքային համակարգին վերաբերող մնացած բոլոր հարցերը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Պ. Հայրիկյանը:

Հասարակական–քաղաքական գործիչը նշեց, որ միանշանակ է, որ երկրում ստեղծված ներքաղաքական զարգացումները թույլ են տալիս արձանագրել, որ իրավիճակը «մեռյալ կետից» շարժվել է և գնալով զարգացում է ապրում:

«Ես ավելի վաղ արձանագրել էի, որ Նիկոլը փորձ է անում մարդկանց արթնացնել և պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ այդ հարցը լուծված է: Հիմա խնդիրը վերաբերում է նրան, թե ընդհանրապես մարդկանց՝ «այսօր, կամ երբեք» տրամադրություններն ընդհանրապես արդարացված են, թե՝ ոչ: Եվ հարկավոր է հասարակությանը բացատրել, որ, անկախ դեպքերի զարգացման ընթացքից, կա մեկը մյուսից հիմնավոր հաջորդական քայլերի շարք»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Նա նաև նշեց, որ ներկայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում Հայաստանը հայտնվել է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում, սակայն կա մի բան, որը պետք է հաշվի առնել, որ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները և որպես քաղաքացի միանան շարժմանը:

«Նիկոլը սկսել է, Նիկոլը ապրի: Վե՛րջ: Նիկոլը կարող է տասը սխալ անել, բայց ամենակարևոր բանը կարողացել է ճիշտ անել՝ իր խենթ հավատով կարողացավ մարդկանց ոտքի հանել: Եվ նրանք, ովքեր եկել ու միացել են Նիկոլի շարժմանը, պետք է հաջորդ փուլում կոնսուլտացիոն խորհուրդ ստեղծեն: Եվ եթե մեկը շոգեքարշի դերն է կատարում, ապա մյուսները նույնպես պետք է ինչ–որ դերակատարում ունենան: Եվ նորից եմ կրկնում, եթե քաղաքական կուսակցությունները չեն կարողանում որպես կուսակցություն միանալ շարժմանը, ապա կարող են որպես պարզ քաղաքացի մասնակցել և իրենց նպաստը բերել Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին»,– ասաց Պ. Հայրիկյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում