Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

Գուսան Հայկազուն. «Ես հեղափոխական եմ 1988 թվականից, ինձ համար սա ուրախալի է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր, այս օրերին ցուցարարների շարքում են նաև մի շարք մտավորականներ, որոնց թվում է երգահան Գուսան Հայկազունը:

– Պարոն Հայկազուն, Դուք ինչո՞ւ եք միացել այս շարժմանը:

– Ես չեմ կարող չլինել այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է:

– Կարծում եք ցուցարարների թիվը բավարա՞ր է դրված նպատակին հասնելու համար:

– Եթե մեծ աղմուկ լինի, շատ ժողովուրդ լինի, անպայման կհասնեն նպատակին: Հիմա ես Բաղրամյան պողոտայի վրա եմ, այն փակված է, այստեղ է երիտասարդությունը: Շատ ուրախալի է, որ ուսանողները, երիտասարդներն են գործընթաց կազմակերպում: Դե մենք մեծացել ենք, շատ ակտիվ չենք կարող լինել, բայց այնուամենայնիվ շատ հաճելի է:

– Երիտասարդներ շատ կան, բայց Ձեզ հասակակից մարդիկ նույնպե՞ս շատ են:

– Շրջապատում ամեն տարիքի մարդկանց էլ տեսնում եմ: Ես հեղափոխական եմ 1988 թ., ինձ համար ուրախալի է սա: Վերջապես մարդիկ ինչ–որ քմահաճություն չեն անում, մեր երկրի ապագայի համար են անում, մեր երկրի ապագան են ուզում կերտել, անօրինականությունների դեմ պայքարել, հիմա ո՞վ դժգոհ չէ: Ընտանիքս ապրում է իմ 40 հազար դրամ թոշակով: Միթե՞ այդպես կարելի է ապրել, բոլորն էլ ուզում են լավ ապրել, մեր ազգը արժանի է լավ ապրելու:

– Ի՞նչ կասեք նրանց, ովքեր երթևեկության կաթվածահար վիճակից են դժգոհում:

– 1988 թ., երբ սկսվեց Արցախյան շարժումը, ընդհանրապես մեքենա չկար, ամեն օր Արտաշատից Երևան ոտքով 30 կմ էինք կտրում, միտինգի գալիս ու հետ գնում: Նեղություն է, 2–3 օր, բայց, ոչինչ: Ժողովուրդ ենք, պիտի ցույց տանք, որ ազգ ենք:

– Ոստիկանների հետ բախումներից չե՞ք անհանգստանում:

– Կարծում եմ, որ չի լինի, որովհետև ոստիկաններին հրաման տվող է պետք: Իսկ այսօր այդ հրաման տվողը չկա, նախագահը չկա, ոչ ոք էլ ինքնագլուխ չի կարող նման հրաման տալ: 2008 թ. մարտի 1–ի դեպքերը մինչև հիմա չեն մարսել, ո՞նց կարան տենց բան անեն: Այդ կողմից, կարծում եմ, այդքան վտանգ չի սպառնում:

Ես ռադիոյով լսել եմ, որ այսօրվա ու վաղվա ԱԺ նիստերը ցանկանում են այլ ապահով վայրում անել, թաքուն: Այսինքն՝ ոստիկանության վրա հույս չեն դնում: Կարող է մի պահ գա՝ ոստիկանությունն էլ շուռ գա ժողովրդի կողմը, վերջապես նույն ժողովուրդն է, ի՞նչ տարբերություն:

Ինձ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկավարը: Երկիրը սարքեն, դա է ինձ համար կարևոր: Ոչ ոք իմ հորեղբոր տղան չէ, եղբայրը չէ: Կարևորը՝ երկիրը երկիր դառնա, այս վտանագավոր վիճակից դուրս գան, հակառակ դեպքում՝ ես ունեմ հինգ զավակ, որից մեկն արդեն 20 տարի է արտասահմանում է, մյուսներն էլ կգնան, որպեսզի կարողանան ապրել: Ես իմ երեխեքի, իմ 1 տարի 7 ամսական երեխայի համար եմ անհանգստանում, վաղը որտեղ ու ոնց է մեծանալու:

– Համոզվա՞ծ եք, որ հենց միայն Սերժ Սարգսյանի՝ դաշտից հեռացման դեպքում ամեն ինչ կփոխվի ու հունի մեջ կընկնի:

– Սերժ Սարգսյան ասելով՝ ամբողջ համակարգը նկատի ունենք: Սերժ Սարգսյանը մեկ մարդ է ընդամենը: Կարծում եմ, որ իրեն այդքան հաճելի չէ այս վիճակը, բայց միայն ինքը չէ, իր շրջապատն է, 40–50 մարդիկ են՝ պատգամավորներ, օլիգարխներ, մենակ Սերժ Սարգսյանով չի կարգավորվի: Պարզապես սա գործընթաց է: Եթե այս մեկն իրականացվեց, ամենամեծ բանն է, դրանից հետո կսկսվեն մյուսները: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, որ ժողովուրդը չխաբվի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում