Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, մեր ախպերն ա. Սամվել Ալեքսանյան (տեսանյութ)
ՀՀԿ-ական օլիխարխ պատգամավորները մեկ մարդու նման այսօր մասնակցում են ԱԺ հատուկ նիստին, որտեղ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է քննարկվում: Նրանք ընդմիջմանը խմբերով էին շրջում:
Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ են որոշել մինչև վերջ մնալ խորհրդարանում, որովհետև Սերժ Սարգսյա՞նն է այստեղ, չեն կարող արագ լքել խորհրդարանի շենքը, ինչպես սովորաբար են անում, Արտակ Սարգսյանը պատասխանեց. «Ես միշտ էլ մասակցում եմ, լավ չեք տեսնում»:
Սամվել Ալեքսնայանը նույնպես պնդեց, որ միշտ էլ մանսակցում է նիստերին:
Անդրադառնալով փողոցում անցկացվող ակցիաներին՝ Սամվել Ալեքսանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, մեր ախպերն ա, էդ երբ ա հրաժարվել մեզնից որ»: