Իսկ դուք գիտե՞ք, թե ինչու երկուշաբթի օրը տնից հեռու չեն մեկնում, գործ չեն սկսում և պարտքով փող չեն տալիս և չեն վերցնում
Մարդիկ չեն սիրում երկուշաբթի օրը տնից հեռու տեղ մեկնել, նոր գործ սկսել, կամ պարտքով փող տալ ու վերցնել: Հնարավոր է, որ հենց դուք այդպիսին չեք, սակայն համոզված ենք, որ հանդիպել եք նման մարդկանց, ովքեր հավատարիմ կերպով ենթարկվում են այս «կանոններին»՝ չիմանալով, թե որտեղից են գալիս այդ հավատալիքները և ինչով է դա պայմանավորված: Դրա ճշմարտացիությունը հաստատում է աստղագուշակությունը:
Շաբաթվա յուրաքանչյուր օրը ղեկավարում է որևէ մոլորակի կողմից, որն ազդում է մարդու ֆիզիկական ու հոգեբանական վիճակի վրա: Երկուշաբթինղեկավարում է Լուսինը՝ անհանգիստ, քմահաճ, փոփոխական մոլորակը: Լուսինը մարդուն դարձնում է երազկոտ ու թույլ: Այդ պատճառով էլ երկուշաբթի օրերին խորհուրդ չի տրվում զբաղվել կենտրոնացում և հավաքվածություն պահանջող գործերով: