Իրականում երբ և ում պատճառով է ինքնասպան եղել «Հարսիկը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին
Վերջին օրերին, հայկական լրահոսում բավական ակտիվ լուրեր են պտտվում հնդիկ դերասանուհի Պրատյուշա Բաներջիի մահվան մասին, ով հայ հեռուստադիտողին հայտնի է որպես Անանդի՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հարսիկը» հեռուստասերիալից:
Թեպետ դերասանուհու մահվան մասին լուրերը միայն վերջին օրերին են սկսել տարածվել մեզանում, այնուամենայնիվ նշենք, որ դերասանուհին ոչ թե մահացել, այլ ինքնասպան է եղել և դեպքը նոր չէ, այն տեղի ունեցել անցած տարվա ապրիլ ամսին:
Քչերն էին մտածում, որ դրան հետո պիտի հաջորդեին ինքնասպանության պատճառների ու վարկածների տեղատարափը, փոխադարձ մեղադրանքներն ու ձգձգվող դատական քաշքշուքները: Բանն այն է, որ դերասանուհու ծնողներն աղջկա ընկերոջն են մեղադրում նրան ինքնասպանության հասցնելու մեջ, ընկերը՝ ծնողներին:
Ողջ Հնդկաստանը ցնցած այս դեպքի բացահայտման համար հիմնականում որպես ապացույց օգտագործվել են դերասանուհու վերջին խոսակցություններն ու նամակագրությունը:
Մասնավորապես վերջին անգամ դերասանուհին խոսել է ընկերոջ՝ Ռահուլ Ռաջ Սինգի հետ: 3 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Պրատյուշան ասել է.
«Իմ կյանքում հիմա ամեն ինչ այնքան բարդ է, այնքան դժվար է... ամեն ինչ ... Ես այստեղ չէի եկել ինձ վաճառելու համար... Ես եկել եմ գործի, աշխատելու համար: Ու ինչ իրավիճակի մեջ ես դու ինձ դնում… : Ռահուլ, դու չգիտես, թե որքան վատ եմ զգում հիմա»:
Տեսանյութում դերասանուհու հուղարկավորության տեսագրությունն է:
Նյութի աղբյուրը՝ այստեղ