Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
uncategorized

Նոր սրացումներ են արձանագրվելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիական բանակի կողմից Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին տեղեկատվության տարածումից հետո Սիրիայի ԱԳՆ–ն հայտարարեց, որ սիրիական բանակի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ մեղադրանքները համոզիչ չեն: Արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին տեղեկատվության ֆոնին՝ սիրիական հակամարտության մեջ լարվածության աճ կանխատեսվո՞ւմ է:

«Անշուշտ՝ լարվածության աճ կանխատեսվում է: Լարվածության աճի ամենավտանգավոր միտումը նշվածի անկանխատեսելիությունն է: Այսինքն՝ թե ինչ դրսևորումներ և ինչ հետևանքներ կլինեն: Այն, որ Սիրիայում նման սադրանք նախատեսվում էր, այդ մասին դեռ նախկինում էր խոսվում: Ինքս դեռ փետրվարին էի խոսել այդ մասին, երբ սիրիական կառավարական ուժերը փորձեցին ամբողջովին վերադարձնել վերահսկողությունը Դամասկոսի Արևելյան Գուտա շրջանի նկատմամբ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց արաբագետը:

Նրա խոսքով՝ մինչև վերջին շաբաթը կառավարական ուժերը գրեթե վերադարձրել էին շրջանի վերահսկողությունը, բացի Դումա քաղաքից, որը մնացել էր ընդդիմադիր խմբավորումների ազդեցության տակ:

«Իսկ նրանց հետ էլ որևէ կերպ չէր հաջողվում ընդհանուր հայտարարի գալ: Պարզ էր, որ քիմիական զենքի կիրառման տեղեկատվությունը պետք էր օգտագործել Սիրիայում լարվածությունը կրկին խթանելու համար: Պետք է ասել նաև, որ եթե այս քաղաքը ևս վերադարձվեր կառավարության վերահսկողության տակ, ապա հիմա քիմիական զենքի կիրառման վերաբերյալ սադրանքի կամ ապատեղեկատվության հնարավորություն այլևս չէր լինի»,–ընդգծեց Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենի նպատակը սիրիական հակամարտության շրջանակներում հնարավոր նոր լարվածության, և նոր՝ ավելի լայնամասշտաբ գործողություններն են:

ԱՄՆ վարչակազմում արդեն վաղուց քննարկում են Սիրիային հարվածներ հասցնելու հավանականությունը: Ռուսաստանը զգուշացրել է, որ Սիրիային հարվածելու դեպքում կպատասխանի ԱՄՆ–ին: Դիտարկմանն ու հարցին, թե գերտերությունների հարաբերություններն այս ֆոնին ի՞նչ զարգացումներ կունենան, արաբագետը պատասխանեց. «Բավականին բարդ է միանշանակ գնահատական տալն ու կանխատեսում կատարելը, որովհետև հատկապես Սկրիպալի դեպքից հետո ՌԴ–ի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրումն ակնհայտ էր: Այն, որ սիրիական կոնֆլիկտի շրջանակներում այդ հարաբերություններն առավելապես սրացման ուղով են գնալու, փաստ է, բայց թե ինչ դրսևորումներ կստանան, դժվար է կանխատեսել: Միանշանակ ակնհայտ է, որ նոր սրացումներ արձանագրվելու են: Թեպետ ոչ թե տեղում՝ տևական ռազմագործողության տեսքով, այլ իրավիճակային մեկ գործողություն և ավարտ, ինչպես մեկ տարի առաջ քիմիական զենքի կիրառման տեղեկատվության տարածումից հետո տեղի ունեցավ Սիրիայի Իդլիբ նահանգում: Բավականին բարդ է ասել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, որովհետև նաև հետաքրքիր իրավիճակ է Մեծ Բիտանիայի առումով: Մեծ Բրիտանիան խուսափում է անմիջապես միանալ ԱՄՆ–ի նախատեսած գործողություններին և պահանջում է նոր ապացույցներ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Քիմիական զենքի արգելմամբ զբաղվող կազմակերպություններն ուղղակի ուսումնասիրություն պետք է կատարեն: Այսինքն՝ այնտեղ պետք է գործուղվեն մարդիկ, ովքեր պետք է ուսումնասիրություն իրականացնեն, իսկ այդ ամենը որոշակի ժամանակ է պահանջում: Ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում հնարավոր է նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել: Բայց մյուս կողմից՝ կա Թրամփի գործելաոճը, որը բավականին անկանխատեսելի է և հաճախ ոչ տրամաբանված»:

Արաբագետի կարծիքով՝ բավականին բարդ փուլում են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի բանակցությունները սիրիական հակամարտության առումով:

«Վերջին բանակցությունները բավականին կարևոր էին և փաստացի ցույց էին տալիս, որ դրանք լուրջ ազդեցություն են ունենալու սիրիական զարգացումների վրա: Այսինքն՝ Սիրիայի տարածքում ակնհայտորեն ուրվագծվելու են ազդեցության գոտիներ նշված երեք երկրների միջև, որոնք էլ գուցե հնարավորություններ են ստեղծելու այդ երկրների ջանքերով սիրիական հակամարտության էական թուլացում արձանագրել, ինչպես վերջին ժամանակահատվածում: Եռակողմ ձևաչափն ու ունեցած հնարավորությունները հույս են ներշնչում, որ, այդուհանդերձ, եռյակը կկարողանա էականորեն թուլացնել առաջիկա հնարավոր սրացումը Սիրիայի տարածքում»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում