Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
uncategorized

ԱՄՆ–ը՝ Հայաստանին ամենից շատ օգնություն ուղարկած երկիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունվար–փետրվար ամիսներին Հայաստան է ուղարկվել 372 տոննա՝ 12 միլիարդ 952 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված օգնությունից ավել է 5,3 անգամ: Նախորդ տարի հունվար–փետրվար ամիսներին Հայաստան է ուղարկվել 2 միլիարդ 456 միլիոն 600 հազար դրամի հումանիտար օգնություն, որը կշռել է 339 տոննա:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության՝ 2018 թ. հունվար–փետրվարին ՀՀ սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող հրապարակումից:

Դիտելով աղյուսակը՝ հասկանում ենք, թե ինչի հաշվին է այսպիսի աճ գրանցվել: Առանձին դեպքերի համար նշենք, որ այս տարի կտրուկ՝ 27,5 անգամ, ավելացել է կենդանիների, նաև կենդանական ծագման արտադրանքի՝ դեպի Հայաստան որպես հումանիտար օգնություն ուղարկելը: Մասնավորապես, այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստան է ուղարկվել ավելի քան 65 միլիոն դրամի օգնություն, նախորդ տարվա 2 միլիոն 400 հազար դրամի դիմաց: 22,4 անգամ էլ ավելացել է թղթի և թղթից իրերի ծավալը: Այս տարի Հայաստան է ուղարկվել 108 միլիոն 300 հազար դրամի նման արտադրանք:

Դիտելով մարդասիրական օգնություն ուղարկող երկրների ցանկը, տեսնում ենք, որ ինչպես և նախորդ տարի, այնպես էլ այս՝ ԱՊՀ անդամ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ոչ մի գրամ ու ոչ մի կոպեկ օգնություն չի հատկացվել Հայաստանին: Սրա հետ միասին նվազել է նաև ԵՄ անդամ երկրների կողմից հատկացվող օգնությունը: ԵՄ անդամ երկրներից Հայաստանին հատկացվող օգնության ծավալները ավելացրել են միայն Միացյալ Թագավորությունը և Իտալիան՝ համապատասխանաբար 3,9 և 5,9 անգամ:

Այսպես, եթե 2017 թ. հունվար–փետրվար ամիսներին այս երկներից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնությունը կազմել է համապատասխանաբար 29 հազար 700 և 52 հազար 500 ԱՄՆ դոլար, ապա այս տարի արդեն՝ 117 հազար և 311 հազար 200 ԱՄՆ դոլար:

Գրեթե 0–ի է հավասարվել Չեխիայի Հանրապետությունից ստացվող օգնությունը: Այս երկիրը նախորդ տարվա սկզբին Հայաստան էր ուղարկել 80 հազար 400 դոլարի արտադրանք, իսկ այս տարի՝ միայն 1000 դոլարի:

Օգնության ծավալները նվազեցրել են նաև Գերմանիան ու Ֆրանսիան: Նրանց կողմից ուղարկված օգնությունն այս տարի արժեցել է համապատասխանաբար 192 հազար 500 և 16 հազար 400 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 576 հազար 600 և 256 հազար 800 դոլարի փոխարեն:

Այս տարի զգալիորեն աճել է Շվեյցարիայից Հայաստանին ուղարկվող հումանիտար օգնությունը, այն է՝ 67 հազար 405 անգամ: Բանն այն է, որ նախորդ տարի այս երկրից մեզ ուղարկվող օգնությունը արժեցել է 1000 դոլար, իսկ այս տարի՝ 6 միլիոն 740 հազար 500 դոլար: Ավելացել է նաև Նահանգներից ստացված օգնությունը: Եթե նախորդ տարի նույն ժամանկահատվածում Հայաստան է ուղարկվել 828 հազար 400 դոլարի օգնություն, ապա այս տարի՝ 16 միլիոն 52 հազար դոլարի: Այսպիսով՝ ԱՄՆ–ը շարունակում է մնալ Հայաստանին ամենից շատ օգնություն հատկացրած երկիրը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում