Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Վիգեն Հակոբյան. «Եթե ինչ–որ մեկը շատ կտրուկ և իմիջային մեծ կորուստ է ունեցել, նախևառաջ՝ ՀՀԿ–ն է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7–ին ունեցած հանդիպմանը, հայտարարեց, որ որոշել են որպես առաջին դեմք, վարչապետի պաշտոնում կուսակցական գործընկերներին ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այն, որ, ըստ էության, արդեն հայտնի իրողությունը հայտարարվեց Կարեն Կարապետյանի կողմից, մի շարք վերլուծությունների առիթ դարձավ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ մինչ այս վերլուծական և փորձագիտական շրջանակներում նման հնարավորությունը չէր բացառվում:

«Սա այն տարբերակներից մեկն էր, թե Սերժ Սարգսյանն ինչպես պետք է հիմնավորի իր վարչապետության անհրաժեշտությունը: Բայց այդ քննարկումների ժամանակ վերլուծվում էր մի տարբերակ, ըստ որի, եթե Կ. Կարապետյանը հայտարարի, որ ճիշտը Սերժ Սարգսյանի թեկնածությունն է, դա կարող է իմիջային և քաղաքական որոշակի ռիսկեր պարունակել Կ. Կարապետյանի ապագա հավակնությունների առումով: Որովհետև, ամեն դեպքում, բոլորս հասկանում ենք, որ Ս. Սարգսյանը լինի, թե չլինի վարչապետ, այնուամենայնիվ, անմիջականորեն ժառանգորդի մրցավազք է սկսվում: Այսինքն՝ հենց այս պահից սկսված, երբ արդեն վերջնականապես հայտնի է Ս. Սարգսյանի վարչապետության փաստը, կարող ենք ֆիքսել, որ ժառանգորդների մրցավազքը սկսվել է: Իսկ «ստարտը» Ս. Սարգսյանն է տվել, երբ իր հարցազրույցում հիմնավորում էր, թե ինչու պետք է դառնա վարչապետ ու բացատրում նրանով, որ ուզում է ավելի շատ զբաղվել երիտասարդների հետ և նախապատրաստել երիտասարդներին: Այդ հարցազրույցից հետո լուրջ վերլուծական և փորձագիտական շրջանակներում հասկացան, որ խոսքն ավելի շուտ ինչ–որ անցումային շրջանի մասին է, որի ընթացքում Սերժ Սարգսյանը շարունակելու է երկրի ղեկավար մնալ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:

Նրա խոսքով, այնուամենայնիվ, թե՛ Ս. Սարգսյանը և թե՛ Կ. Կարապետյանը դեմքերը պահպանելու խնդիր ունեին:

«Ս. Սարգսյանին պետք էր դեմքը պահպանել, որովհետև քիչ թե շատ ընկալելի բացատրություն պետք է լիներ, թե ինչու նա հրաժարվեց իր՝ 2014 թ. հայտնի հայտարարությունից (հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին,– խմբ.): Իսկ Կ. Կարապետյանի դեպքում էլ կար հարցադրում. նա համարվում էր և հավակնում իշխանության ապագա ժառանգորդը լինելուն, բայց ինչո՞ւ ինքը չէ: Նշված երկու հանգամանքներով էլ պետք էր դեմքը պահպանել: Կարծում եմ՝ գտնվել է մի տարբերակ, որի դեպքում այս կամ այն չափով դեմքը պահպանելու հնարավորություն է լինում: Քաղաքական ամենակարևոր որոշումը, թե ով է լինելու երկրի ղեկավարը, երկու մարդ է որոշել՝ Ս. Սարգսյանը և Կ. Կարապետյանը: Իսկ հայտարարությունն անկասկած Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի միջև փոխհամաձայնեցված է եղել: Յուրաքանչյուր խոսքը կշռադատված էր ու մտածված: Եվ, ըստ էության, հայտարարվեց, որ այդ երկու անձինք են որոշում, այլ ոչ թե ՀՀԿ–ն կամ իշխանական այլ կլանները: Կարծում եմ՝ այդպես փորձ է արվել երկուսի դեմքն էլ պահպանել»,–ասաց նա՝ հավելելով, որ միանգամից մի քանի մեսիջ եղավ:

«Առաջին մեսիջն այն էր, թե իրականում իշխանության ներսում ովքեր են որոշում ընդունում, և դա անկախ նրանից, թե ՀՀԿ–ի կարկառուններն ինչպես են պատկերացնում այդ որոշումների ընդունումը: Նրանք մի քանի ժամ առաջ հայտարարում էին, որ ոչինչ որոշված չէ ու հայտարարում նաև, որ իրենք են որոշում կայացնողը: Բայց հանկարծ պարզվում է, որ այդ ամենի շուրջ երկու հոգի է որոշում կայացրել: Երկրոդը՝ Կ. Կարապետյանի հիմնավորումներում չկար անփոխարինելիության մասին և որևէ դրույթ: Չկար նաև Ս. Սարգսյանի՝ անվտանգության և պաշտպանության հարցերում ականավոր դերակատարման և անփոխարինելի լինելու որևէ հայտարարություն: Ընդհակառակը՝ քանի որ կառավարությունը, նախկին կոնֆիգուրացիան՝ արդյունավետ է աշխատել, որոշվել է անցումային շրջանի համար պահպանել այն»,– ընդգծեց քաղտեխնոլոգը:

Ըստ սոցհարցումների՝ Կ. Կարապետյանը գոնե խորհրդարանական ընտրություններից առաջ շարունակում էր պահպանել իր դրական վարկանիշը որպես քաղաքական գործիչ: Ըստ էության, ՀՀԿ–ն նաև նրա դեմքով ներկայացավ խորհրդարանական ընտրություններին:

Դիտարկմանն ու հարցին` թե, այնուամենայնիվ, Կ. Կարապետյանի համար ռիսկային չէ՞ր վերոնշյալ քայլը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Քաղաքական ու իմջիային ռիսկերը, ինչի մասին ես նշեցի, շարունակում են պահպանվել: Անշուշտ որոշակի կորուստներ կարող են լինել, բայց կարծում եմ, որ գտնվել է մի տարբերակ, որը հնարավորինս նվազեցնում է ռիսկերը: Թեպետ դժվար է ասել, թե այն, ինչ ասվել է, որքանո՞վ է համապատասխանում որոշումներ ընդունելու իրական իրավիճակին, բայց փորձ է արվել նվազեցնել կամ չեզոքացնել հնարավոր ռիսկերը: Եթե ինչ–որ մեկը շատ կտրուկ և իմիջային մեծ կորուստ է ունեցել, նախևառաջ՝ ՀՀԿ–ն է, որը և՛ քաղաքական, և՛ իմիջային առումով կորուստ ունեցավ: Ըստ էության բացահայտվեց, որ ՀՀԿ–ն թե՛ տվյալ, թե՛ շատ այլ դեպքերում որոշումների մասին լավագույն դեպքում մեզնից ու ձեզնից կես ժամ առաջ է իմանում: Դա էլ, իհարկե, մեծ վերապահումով եմ ասում»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում