Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

ՔՊ վերջին կանգառին մնաց երկու օր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իրենց քայլարշավը լավ է անցնում և մինչ օրս քայլարշավի մասնակիցները որևէ հետապնդումների կամ ճնշումների չեն ենթարկվել:

«Մեր կամքն ամուր է, մենք արդեն 11–րդ օրն է այսօր, և արդեն անցել ենք մոտ 140 կմ ճանապարհ՝ Շիրակի մարզից Լոռու, Տավուշի մարզերով հասել ենք Գեղարքունիքի մարզ: Ներկայում շարժվում ենք դեպի Հրազդան: Տպավորությունները լավ են, իսկ հասարակության արձագանքն առաջին օրերի համեմատ ավելանում է: Մայրուղիներում, վարորդների արձագանքը մեր քայլարշավին ցույց է տալիս, որ մեր այս տասը օրերի իրազեկման փուլը լավ է անցնում և մարդիկ տեղեկացված են: Վերջին օրերի ընթացքում իրազեկման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդարձնենք, որպեսզի Հայաստանում եթե 100%–ով չստացվի իրազեկել, ապա շատ փոքր թվով մարդ մնա, ով տեղեկացված չի լինի մեր նախաձեռնության մասին: Պետք է նաև ջանքեր գործադրենք, որպեսզի ապրիլի 13–ին, ժամը 18:00–ին «Ազատության հրապարակում» առավելագույն մասնակցություն կարողանանք ապահովել, ինչին էլ ուղղված էր մեր այս 14–օրյա քայլարշավը»,– ասաց Ա. Հարությունյանը:

Խոսելով ճանապարհին խորհրդանշական ծառեր տնկելու մասին, նա նշեց, որ երեկ քայլարշավի մասնակիցները տնկեցին «ուսանողի ծառը», որը խորհրդանշական բնույթ ունի, քանի որ նման նախաձեռնությունների ժամանակ կարևորում են ուսանողների և երիտասարդների ներգրավվածությունը:

«11 օր քայլել եմ մեր թիմի հետ, բայց այսօր մի քանի ժամով եկել եմ Երևան, որպեսզի ուսանողների հետ հանդիպումների ժամանակ քննարկենք ուսանողների հնարավոր ներգրավվածության հարցը: Եվ առիթ ունեմ կոչ անելու ուսանողներին, որպեսզի ապրիլի 16–ին և 17–ին դասադուլ հայտարարեն և ակտիվորեն ներգրավվեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը կանխելու գործընթացում»,– ասաց Ա. Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի միջև մինչև ապրիլի 13–ը գործողությունները համակարգելու պայմանավորվածության կա, իսկ դրանից հետո համատեղ քայլերի հարցը կքննարկվի ապրիլի 13–ի հանրահավաքից հետո:

Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու մասին, նա նշեց, որ «Ելք» խմբակցության անդամները չեն մասնակցել արարողությանը:

Ա. Հարությունյանը նշեց նաև, որ «ՔՊ» կուսակցության քայլերթին բավականին մեծ թվով երիտասարդներ են մասնակցում: Մյուս կողմից իր շփումները ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում բավականին մեծ է այն գիտակցումը, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը մի շարք լրջագույն խնդիրներ կառաջացնի մեր պետության համար:

«Դա Հայաստանի ադրբեջանացումն է, լիդերի անփոխարինելիության թեզը շրջանառության մեջ դնելը, որը քաղաքական դաշտի դեգրադացում է նշանակում, և թույլ չի տա երկրի քաղաքական կյանքում առաջընթաց ապահովել: Բացի այդ, վերջին 10 տարիներին Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը իրենց կառավարման ընթացքում ամենամեծ ձախողումներն են ունեցել: Այդ բոլորը հաշվի առնելով ենք սկսել պայքարը, և առաջիկա օրերին պատրաստվում ենք մեր ջանքերը կրկնապատկել, որպեսզի հաջողության հասնենք»,– ասաց Ա. Հարությունյանը:

Ի դեպ, երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով «ՔՊ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ իր հետ հեռախոսային կապ է հաստատել «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը և իր զորակցությունն է հայտնել իրեն և քայլարշավի բոլոր մասնակցիներին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում