Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
Politics

Քարոզչապաստառների վահանակների ամսական վարձավճարը տատանվում է 100–350 հազար դրամի սահմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկվանից մեկնարկել է ապրիլի 2–ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերը ընդունելու գործընթացը: Այն կտևի տասն օր՝ մինչև փետրվարի 16–ը: Այդ տասն օրերի ընթացքում էլ արդեն հստակ պարզ կլինի, թե որ կուսակցություններն ու որ դաշինքներն են պատգամավորական մանդատը ստանալու համար հաստատապես մտնում պայքարի մեջ:
Միաժամանակ երեկ մեկնարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտեր ներկայացնելու գործընթացը:
ԿԸՀ–ն հրապարակել է նաև գովազդային վահանակների վրա պաստառներ փակցնելու արժեքները: Ընդհանուր առմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն իրականացնելու համար Հայաստանում 735 գովազդային վահանակ է տեղադրվել: Նշենք, որ այդ 735 գովազդային վահանակների գրեթե կեսը՝ 366–ը, տեղադրվել է մայրաքաղաքում: Մնացած կեսը բաշխվել է ըստ մարզերի՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք և այլն:
«ԱԴՎ դիզայն» ընկերությունը Երևանում թվով 21 վահանակ է տեղադրել քաղաքի Ավան, Աջափնյակ, Նոր Նորք, Մալաթիա–Սեբաստիա և այլ վարչական շրջաններում: 18 քառակուսի մետր մակերեսով երկկողմանի վահանակի ամեն կողմի տրամադրման արժեքը մեկ ամսվա կտրվածքով կազմում է 129 հազար 600 դրամ:
«Ադվերսիթի» ՍՊԸ–ի կողմից ընդամենը 13 վահանակ է տեղադրվել Երևանում, որոնց արժեքը՝ կախված վահանակի մակերեսից, տատանվում է 90 հազարից 345 հազար 600 դրամի սահմաններում:
Մեկ այլ ընկերություն՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ն, որն ամենայն հավանականությամբ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ ուղղակի առնչություն ունի (համենայն դեպս, այդ մասին հրապարակումներ կան համացանցում), վահանակներ է տեղադրել հենց վերոնշյալ պատգամավորի հավակնությունների տարածքը համարվող վարչական շրջանում: Թվով յոթ վահանակները տեղադրվել են Սեբաստիա, Բաբաջանյան, Անդրանիկի և Րաֆֆու փողոցների վրա, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի խճուղուն հարակից տարածքում: Վահանակաների վարձակալության արժեքը մեկ ամսվա համար կազմում է 129 հազար 600–ից մինչև 338 հազար 600 դրամ՝ կրկին կախված վահանակի մակերեսից:
Նշենք, որ Երևան–Եղեգնաձոր–Մեղրի միջպետական մայրուղու ճանապարհի տարբեր հատվածներում տեղադրված 18 քառակուսի մետր մակերեսով գովազդային վահանակների համար սահմանվել է ընդամենը 6 հազար 900–ից 7 հազար 500 դրամ: Այս հատվածներում քարոզչապաստառ տեղադրելը ֆինանսական առումով բավական ձեռնտու կլինի, քանի որ ավելի քան 18 անգամ քիչ են վճարելու այդ 18 քառակուսի մետր զբաղեցնող վահանակի համար: Նման մատչելի գների սահմանումը, բնականաբար, կապված է տեղանքով: Ամեն դեպքում այդ ճանապարհահատվածում որքանով է ձեռնտու քարոզչապաստառ տեղադրելը՝ ավելի լավ կիմանան այդտեղ իրենց քարոզչապատառ փակցնող քաղաքական կուսակցություները:
Հավելենք նաև, որ ընտրողների նախնական ցուցակների հրապարակումը ընտրական կենտրոններում տեղի կունենա 2017 թ. փետրվարի 21–ին, իսկ նախընտրական քարոզչության համար նախատեսված ժամանակահատված է սահմանվել մարտի 5–31–ն ընկած ժամանակահատվածը: Քվեաթերթիկները կտպագրվեն մարտի 23–30–ն ընկած ժամանակահատվածում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: