Վահե Հովհաննիսյանի 75 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Վահե Հովհաննիսյանը 75 հազար ամերիկյան դոլար փախառություններ ունի: Այս մասին իմանում ենք պատգամավորի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողով ներկայացրած 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Վահե Հովհաննիսյանի տարեկան դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 500 հազար դրամ, 24 հազար ամերիկյան դոլար և 9 հազար եվրո: Իսկ իր տարեկան եկամուտներն էլ կազմել են 8 միլիոն 377 հազար դրամ և ստացվել 6 միլիոն 703 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն 674 հազար դրամ տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից:
Պատգամավորի կինը՝ Լիլիթ Բլեյանը, հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար դրամ, 26 հազար ԱՄՆ դոլար, 8 հազար եվրո դրամական միջոցներ և 255 հազար դրամ տարեկան եկամուտ, որը տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: