Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օգնություն է բաժանում մարզպետարանի ֆոնդից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով նաև Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, վերջին օրերին մարզպետարանի ֆոնդից դրամական օգնություն է տրամադրում քաղաքացիներին:
Մարզպետի որոշումներից տեղեկանում ենք, որ նա վերջին օրերին մի քանի որոշում է կայացրել՝ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին: Մասնավորապես՝ փետրվարի 1–ին մարզպետը որոշել է մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով սահմանված ֆոնդից հունվար ամսին մարզպետարան դիմած 28 քաղաքացու գումար հատկացնել՝ 30–200 հազարական դրամի չափով: Ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 350 հազար դրամ:
Ընդ որում՝ մարզպետի որոշման մեջ հիմնավորում չկա, թե ինչու է մարզպետարանն այդ գումարը հատկացնում քաղաքացիներին: Որոշման մեջ գրված է միայն, որ դրանք հունվարին մարզպետարան դիմած քաղաքացիներն են: Հունվարին Սյունիքի մարզպետը օգնություն է տրամադրել 45 քաղաքացու՝ ընդհանուր 1 մլն 970 հազար դրամի չափով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: