Գազօջախում պատրաստված ամենահամեղ ձկան բաղադրատոմսը. ահա, թե ինչպես զարմացրեցի ընտանիքիս անդամներին այս բաղադրատոմսով
Երևի բոլոր տնային տնտեսուհիների մոտ էլ պատահել է, որ չեն հասկացել, թե ինչ կարելի է պատրաստել ձկան մսից:
Կարող եք այն տապակել կամ էլ ուղղակի եփել: Սակայն կա ավելի հետաքրքիր բաղադրատոմս բոլորին զարմացնելու համար: Այն շատ ժամանակ չի խլում:
Բաղադրատոմս
Ծածամ-4հատ
Կարտոֆիլ-500գ
Լոլիկ-4հատ
Կիտրոն-1հատ
Սոխ-2հատ
Սխտոր-4պճեղ
Կարագ-30գր
Ձեթ-2ճ.գ
Կանաչի-ըստ ցանկության
Սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակ
1.Մաքրել կարտոֆիլը: Բարակ կտրել այն և դրեք ֆոլգայի մեջ:
2.Առանձին ափսեի մեջ խառնեք կարագը, ձեթը, աղը, սև պղպեղը, կանաչին: Լավ խառնեք այն: Վրան ավելացրեք կարտոֆիլը:
3.Տաքացրեք գազօջախը 180C.: 30 րոպե թողեք, որ կարտոֆիլը եփի:
4.Սոխը բարակ կտրեք: Սխտորը ճզմել: Ձեթի մեջ տապակեք այն աստիճանի, որ կիսաեփ լինի:
5.Գազօջախից հանեք կարտոֆիլը և դրա վրա ավելացրեք սոխի և սխտորի կեսը: Լոլիկը կիսալուսնաձև կտրեք և ավելացրեք վրան: Ձուկը երկու կես անել և շարել կարտոֆիլի վրա, մնացած սխտորը և սոխը ավելացրեք ձկան վրա:
6.Այն դրեք գազօջախի մեջ և թողեք 40րոպե:
Մատուցելիս զարդարեք կիտրոնով և այն պատրաստ է: Բարի ախորժակ: