ՎԵՐՋ ԹԱԼԱՆԻՆ. հեշտ հնարք, որի միջոցով այլևս ձեզ չեն կարող նկարել արագաչափերը. աշխատում է ամբողջ աշխարհում
Ամեն օր ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց տուգանում է արագության գերազանցման համար արագաչափերի միջոցով։
Իսկ դուք գիտե՞ք, որ տուգանքից խուսափելու հնարք կա։
Ահա մի հրաշալի խորհուրդ, որ կարող եք կիրառել։
Այն ոչ միայն հանճարեղ է, այլ նաև աշխատում է աշխարհի ցանկացած երկրում։
Ահա խելամիտ միջոց տուգանքից խուսափելու համար։
Ուշադիր նայեք արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններին։ Դրա վրա նկարված թիվն այն թիվն է, որից մեծ արագությամբ չի թույլատրվում երթևեկել + 10 արագություն։ Այն նույնն է հետիոտնի, հեծանվորդի ու վարորդի համար։
Համեմատեք այդ թիվը ձեր մեքենայի արագության սանդղակի թվի հետ։ Սովորաբար այն լինում է հենց վարորդի առջևում։ Սլաքը ցույց է տալիս այն արագությունը, որով դուք երթևեկում եք։ Ավելի նոր մեքենաներում արագությունը ցույց է տալիս նաև թվերի միջոցով։
Սա ամենաբարդ կետն է։ Կարգավորեք մեքենայի արագությունն այն թվի հետ, որը տեսնում եք ճանապարհային նշանի վրա։ Ոստիկանությունը երբեք չի կարողանա ձեզ տուգանել, եթե չգերազանցեք սահմանված արագությունը։
Ինչքան էլ որ տարօրինակ է, շատերը չգիտեն այս հնարքի մասին։ Եթե օգտվեք դրանից, այլևս երբեք ստիպված չեք լինի տուգանքներ վճարել արագության գերազանցման համար։
Ավելին՝ ճանապարհներն ավելի անվտանգ կդառնան բոլորի համար։
Իսկ ձեր ընկերները գիտե՞ն այս հնարքի մասին։