Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. թիկնապահների ծեծկռտուքն ավարտվել է կրակոցով. ոստիկանները հայտնաբերել են «տաք գլխին» ու «Մակարով» ատրճանակը
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ ապրիլի 7-ին, խուլիգանություն, ծեծկռտուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 22-ամյա Արսեն Գրիգորյանը ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ նույն օրը ժամը 01:15-ի սահմաններում կենտրոն վարչական շրջանի Քոչինյան և Բյուզանդի փողոցների խաչմերուկում իր հետ վիճաբանության ժամանակ «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ի անվտանգության ծառայության պարետը հայհոյանքներ է տվել իր հասցեին, քաշքշել իրեն, ինչի պատճառով ինքը մարմնական վնասվածք է ստացել, իսկ հետո իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է իր ուղղությամբ:
Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ինքը վնասվածք չի ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում