Բացահայտելով Իննա Խոջամիրյանի ընտանիքը,Կապշեք երբ տեսնեք ով է նրա հայրիկը
Մանրամասն`Այստեղ.
BRAVO.am-ի նոր խորագրի շրջանակներում շարունակում ենք բացահայտել հայտնի դեմքերի ընտանիքները: Մասնագիտությամբ հոգեբան Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» սերիալում, պատմել է ծնողների եւ քույրերի մասին:
Հայրս` Վաղինակ Խոջամիրյանն է, չնայած` ինչ ինձ հիշում եմ, բոլորը Վրեժ են դիմում: Մասնագիտությամբ բժիշկ է, 30 տարի Հայաստան-Վրաստսն սահմանին սահմանային հսկիչ կետի պետ աշխատելուց հետո մի օր որոշեց Մոսկվայում գործունեություն ծավալել։ Այժմ մի ոտքով այստեղ է, մի ոտքով` այնտեղ։):
Մայրս՝ Նազելի Բուդաղյանը, բանասեր- մանկավարժ է, երկար տարիներ դպրոցում է աշխատել, անձնագրատանը, սեփական փոքրիկ բիզնեսով էր զբաղվում մի որոշ շրջան, այժմ կես դրույքով տատիկ է աշխատում. 4 թոռնիկ ունի եւ անհրաժեշտության դեպքում միշտ կազմ-պատրաստ է պահելու ու խնամելու նրանց:), իսկ ամբողջ դրույքով մայրիկ է աշխատում, քանի որ ընտանիքում չամուսնացած ես եմ մնացել, եւ չի կարողանում ինձ մենակ թողնել ու հորս մոտ` Մոսկվա մեկնել: Մի ոտքով այստեղ է, մի ոտքով` այնտեղ:):
Մեծ քույրս՝ Անին, իրավաբան է։ Այժմ Ռուսաստանում է ապրում, 2 բալիկ ունի։ Ընտանեկան բիզնեսի իրավաբանական հարցերով է զբաղվում։
Միջնեկ քույրս` Սյուզին, մշակութաբան է, իսկ նեղ մասնագիտացմամբ` թանգարանագետ։ Եվս ամուսնացած է, 2 բալիկ ունի։ Աշխատում էր Մատենադարանում` որպես ավագ ֆոնդապահ, գիտաշխատող, օրեր առաջ ուղղորդեցին ԳԱԹ՝ զբաղեցնելու փոխտնօրենի պաշտոնը։
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Իննա Խոջամիրյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: