Դավիթ Տոնոյանը նշանակվել է Արտակագ իավիճակների նախարար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Դ. Տոնոյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար։ Համապատասխան հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»:
Դավիթ Էդգարի Տոնոյան
Ծնվել է 1967-ի դեկտեմբերի 27-ին, Ուստ-Կամենոգորսկ քաղաքում, Ղազախական ԽՍՀ:
1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
1997 թ. – ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։
1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
1998-2004 թթ. - ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
2004-2007 թթ. – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
2007-2008 թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
2008-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ է։
97