Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Ոչ թե ձևական պատասխանի, այլ ռեալ քայլերի սպասում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նաիրիտի» վերագործարկման և գործարանի հետ կապված այլ հարցերի քննարկման արդյունքում «Հայ մասնագետների խորհուրդը», միանալով նաիրիտցիների պայքարին, գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին և բաց նամակ հղել ՀՀ նախագահին։ «Հայ մասնագետների խորհրդի» և «Նաիրիտի համակարգող խմբի» համատեղ քննարկումներին ներկա է եղել նաև համակարգող խմբի անդամ, «Նաիրիտի» նախկին աշխատակից Արագեղեցիկ Կարեյանը:

«Ինչպես գիտնականների խորհուրդը, այնպես էլ մենք դիմումը մի շարք հանգամանքներով ենք հիմնավորում: Նախ՝ ՀՀ կառավարությունն ուզում է առաջիկա տարիներին հանրապետությունում 10–15 արտադրամաս գործարկել, մինչդեռ կա պատրաստի գործարան, որը կարելի է վերագործարկել՝ օգտագործելով ավելի քիչ ֆինանսական միջոցներ և կարճ ժամանակահատված: Բացի այդ, պետբյուջեից տարեկան մեկուկես միլիարդ է դուրս գրվում այն ընկերությունների հաշվին, որոնք գյուղատնտեսության ոլորտն ապահովում են պարարտանյութով: Մինդեռ կարելի է առանց այդ գումարի հատկացման գործարանում պարարտանյութի արտադրություն կազմակերպել, ինչն ավելի էժան կլինի, քան դրսից բերված պարարտանյութը: Երրորդ հանգամանքն արտագաղթի դեմ կիրառվող միջոցներն են: Եթե գործարանը վերագործարկվի՝ այնտեղ շուրջ 2000 մարդ կաշխատի: «Նաիրիտի» վերագործարկումը մեզ հնարավորություն կտա մեր «ՏԷՑ»–ի և ատոմակայանի ռեակտորների մաքրման համար կաուստիկ սոդա արտադրել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Կարեյանը՝ հավելելով, որ նշված հարցերից բացի գիտնականների կողմից առաջ քաշվող այլ առաջարկներ ևս կան:

«Թե՛ նշվածները, թե՛ մնացած առաջարկները կարելի է քննարկել, և գործարանը վերագործարկելուց հետո իրականացնել: Սա ուղղություն է, որ մենք տալիս ենք ՀՀ կառավարությանը: Մենք արտասահմանից ներդրող ունենք, ով հայտ է ներկայացրել: Եթե ՀՀ կառավարությանը ձեռնտու չէ տվյալ ընկերությունը, իրենք կարող են ուրիշ ընկերություն ներգրավել կամ հենց ՀՀ կառավարությունը կարող է ներդրում անել: Մեծ հաշվով՝ մեզ համար մեկ է, թե ով ներդրում կանի: Մեզ համար կարևոր է, որ գործարանը վերագործարկվի և աշխատի: Առաջ են քաշում նաև անվտանգության խնդիրը, բայց ոչ մի խնդիր այդ առումով չկա: Տարիներ շարունակ մեր կադրերն իրենց աշխատանքով են փաստել, որ վախ գոյություն չունի: Պատրաստի կաուչուկը նույն բանն է, ինչ, օրինակ՝ պահածոն: Այսինքն՝ ոչ մի վտանգ չկա այն ներկրելու կամ արտահանելու դեպքում: Մեր հաշվարկներով՝ ամսվա կտրվածքով 2,7–ից մինչև 4 միլիոնի եկամուտ կունենանք, եթե ամսական 2000 տոննա կաուչուկ արտադրենք»,– նշեց նա:

Արագեղեցիկ Կարեյանը նկատեց՝ այս տարիների ընթացքում բազմաթիվ դիմումներ, նամակներ են ուղարկել տարբեր կառույցների:

«Շատ են եղել դեպքեր, որ մեր նամակներին ոչ մի պատասխան չի տրվել: Համենայն դեպս, հույս ունենք, որ ի վերջո կպատասխանեն մեր նամակներին: Բայց ոչ թե ձևական պատասխանի, այլ ռեալ քայլերի և առաջարկությունների ենք սպասում: Մենք ունենք տեղեկատվություն, որ կա ինչ–որ իրանական ընկերություն, որը մուտք է գործել ու տեսել է գործարանը, և բանակցություն կա ՀՀ կառավարության հետ: Բայց կառավարության կողմից դա չի բարձրաձայնվում, ինֆորմացիան պաշտոնական չէ, բայց մեր տեղեկություններով՝ նրանց այցերը հաճախակի են: Այս ամենը հուսադրող է մեզ համար: Մյուս կողմից ապամոնտաժում են այն սարքավորումները, որոնք մեր նախնական ծրագրով պետք է ապամոնտաժվեին: Այսինքն՝ հիմնական սարքավորումներին, այսպես ասած, դեռ չեն կպչում: Եթե ժամանակի ընթացքում վերագործարկման ցանկություն ընդհանրապես չլինի, պարզ է, որ դրանց ապամոնտաժմանն էլ հերթը կհասնի: Վտանգ առայժմ չկա, բայց եթե մի քանի ամիս էլ ՀՀ կառավարությունը լռի, մենք կհասկանանք, որ չեն ուզում վերագործարկման մասին մտածել, ինչպես նաև զարգացնել արդյունաբերությունը: Որքան վերագործարկումը հետաձգվում է՝ մասնագետների արտագաղթ է տեղի ունենում: Զուգահեռ կա նաև սարքավորումների մաշվածության խնդիր»,– հավելեց գործարանի նախկին աշխատակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում