«Ահազանգեր կան, որ ձեր աշխատակիցներին պարտադրում եք դուրս գալ գրանցումից ու վերագրանցվել»․ Փաշինյանը՝ ՍԱՍ-ի Արտակին
«Բարձրաստիճան պաշտոնատար և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրը և գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը դիմելով պատգամավոր Արտակ Սարգսյանին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ քաղաքացիներն ահազանգում են, որ ՍԱՍ-ի աշխատակիցներին պարտադրում եք դուրս գալ գրանցումից ու վերագրանցվել այն տարածքում, որտեղ Դուք առաջադրված եք: Ինչքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք` MAMUL.am-ն «Ինչ է խոսում քաղաքը» բաժնում ևս անդրադարձել էր այս թեմային:
Արտակ Սարգսյանն արձագանքեց Փաշինյանի ելույթին, բայց բարձրախոսի չաշխատելու պատճառով այն հնարավոր չեղավ լսել: Տեղեկացնենք, որ Սարգսյանն իր խորհրդարանական գործունեության ընթացքում որևէ ելույթ չի ունեցել:
Նշենք, որ Ն. Փաշինյանի նախագիծը ձայների 39 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց: