Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
uncategorized

Տուգանողը կա, որակի պատասխանատուն՝ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է խստացնել ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը: «Փաստ»–ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ԱԻՆ–ի նախագծին, որով մասնավորապես առաջարկվում է վերահսկողական մեխանիզմներ սահմանել՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Օրինակ՝ վարորդները պետք է պարտադիր մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր ունենան, իսկ գազալցակայանի աշխատողը պարտավոր է վարորդից պահանջել այդ փաստաթուղթը:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն, անդրադառնալով նախագծին, «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց, որ օրենսդրական դաշտում խստացման կարիք իսկապես կար:

«Խնդիրն այն է, որ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ, որոնք ընդհանրապես հսկողության տակ չեն: Այսինքն՝ ով մտածում է, որ կարող է այդ գործն անել, իր համար մի անկյուն է բացում, և սկսում է նման ծառայություն մատուցել: Պայթյունների հիմնական պատճառը հենց գազաբալոնային համակարգերն են եղել, օրինակ, ինչ–որ թերացումներով են տեղադրվել, արտահոսք է եղել և այլն: Երկրորդ պատճառը մաշված բալոններն են: Դրա համար առաջին հերթին գազաբալոնային համակարգ տեղադրող ընկերություններին պետք է հսկողության դաշտ բերել: Հետո պետք է ինչ–որ մի մարմին ստեղծել, որն այդ ընկերությունների լիցենզավորմամբ կզբաղվի, կթույլատրի միայն պահանջվող նորմերին համապատասխանող ընկերություններին զբաղվել այդ գործունեությամբ: Միայն այդ ամենից հետո թող գային ու վարորդներից պահանջեին գազաբալոնի համար անհրաժեշտ անվտանգության վկայագիր ցույց տալ: Իսկ անվտանգության վկայագիր կեղծելը խնդիր չէ: Կարող են գնալ ծանոթի մոտ, թուղթ ուզել, որի համաձայն բալոնը երաշխիքային ու անվտանգ կլինի: Լուծումը, ըստ որի գազալցակայաններն առանց համապատասխան փաստաթղթի իրավունք չեն ունենալու սպասարկել, թերի է»,–իր անձնական տեսակետը հայտնեց Դ. Պեդանյանը:

Նա շեշտեց՝ փաստաթուղթը ուշ թե շուտ մարդիկ կունենան, բայց արդյո՞ք իրենց մեքենաների գազաբալոնային համակարգերն անվտանգ կլինեն. «Այսինքն՝ փոխարենը պրոցեսը հիմքից սկսեին շտկել, սկսել են ամենավերջից՝ վարորդներից, ինչը բնորոշ է մեր պետության քաղաքականությանը. մարդկանց սովորեցնում են մի վիճակի, բայց հետո սկսում են դրա համար տուգանել: Այստեղ նաև շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան: Օրինակ՝ այն, որ մադիկ մի քանի կոպեկով այդ թուղթը կգնեն, որից անվտանգության և մնացած հարցերը չեն լուծվի: Բացի այդ, մարդիկ օգտվում են հիմնականում նույն կայաններից, ճանաչում են լիցքավորողներին: Այդ գործունեությամբ զբաղվող ընկերություններին ձեռք չի տալու սպասարկել առանց փաստաթղթի և, բնականաբար, փորձելու են ցանկացած հնարք մտածել: Կարող են ասել, օրինակ՝ մի թուղթ ցույց տուր, քանի որ տեսախցիկը նկարահանում է: Այստեղ հարց է ծագում նաև, թե ինչպե՞ս է այդ վերահսկողությունն իրականացվելու, ինչպես են վերահսկելու՝ ով ներկայացրեց, ով՝ ոչ: Համենայն դեպս, անվտանգության հարցը կրկին ամենավերջում է մնալու»:

Դավիթ Պեդանյանը նշեց՝ տուգանելուն կողմնակից չէ, բայց այս դեպքում մարդկանց բազմիցս է զգուշացվել միայն օրիգինալ և լիցենզավորված գազաբալոններ տեղադրել:

«Պետությունը չի զբաղվել այդ հարցով, ինչը թերացում է: Մարդիկ սովորել են այդ վիճակին՝ ինչպես ցանկացել, այնպես էլ վարվել են: Բայց գազն ինքնին վտանգավոր է՝ միշտ կա պայթյունի վտանգը: Այդքանով հանդերձ վարչապետը հայտարարում է՝ «Բենզինը թանկ է, գազով քշեք»: Իր բառերով հաստատում է, որ կարելի է գազով քշել մեքենան ու դա անվտանգ է: Հիմա եթե անվտանգ է, և այդ «ալտերնատիվը» թույլատրելի է համարվում, իրենք պետք է մարդկանց ուղղորդեն ու ասեն՝ տարեք, կոնկրետ այսինչ տեղը ստուգեք: Օրինակ՝ թող ասեն, որ սուբսիդավորում են իրականացնում յուրաքանչյուր մեքենայի համար, և մեքենան ստուգելուց մարդիկ կարող են ստուգել նաև գազաբալոնային համակարգի անվտանգությունը: Պետք է թույլ տալ, որ մարդիկ շահագրգռված լինեն և ոչ թե ֆինանսական պատճառներով անվտանգության հարցը չլուծեն: Իսկ մեզ մոտ հակառակն է: Մոտավորապես նույն քաղաքականությունն է՝ այնքան կտուգանենք, մինչև հոգնենք: Իսկ վարորդների մեծ մասն անգամ տուգանվելուց հետո ոչ մի քայլ չի ձեռնարկում: Վերահսկող մարմին պետք է ստեղծվի, և անվտանգության երաշխիքները ոչ թե վարորդներից, այլ նախ այդ մարմնից պետք է պահանջեն: Եթե լիցենզավորված, անվտանգության բոլոր նորմերն անցած մեքենան հանկարծ մի օր պայթեց՝ իմանանք, որ պետական մարմին կա, որը դրա համար պատասխանատու է: Բայց հիմա տուգանող մարմինը կա, բայց ոչ ոք չի ասում, որ ինքն է պատասխանատու որակի համար»,– եզրափակեց Դավիթ Պեդանյանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում