Բերբերյանը 419 միլիոն դրամի եկամուտ է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի օգնական Ավետ Բերբերյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի զբաղվել է անշարժ գույքի առքուվաճառքով։
Մասնավորապես, ձեռք է բերել երկու նոր հողամաս 35 հազար և 15 հազար ԱՄՆ դոլարով։ Միաժամանակ վաճառել է բնակարանը 86 միլիոն դրամով, հասարակական նշանակության շինությունը 220 միլիոն դրամով և ավտոտնակը՝ 2 միլիոն դրամով։ 25 հազար ԱՄՆ դոլարով գնել է «MINI COOPER S ALL4 1.6» մակնիշի ավտոմեքենա։
Բերբերյանի փոխառությունները նախորդ տարի կազմել են 103 միլիոն 570 հազար ու 136 միլիոն 459 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 420 հազար ԱՄՆ դոլար։
Տարեկան եկամուտները կազմել են 419 միլիոն 763 հազար դրամ, որից 308 միլիոն դրամը գույքն օտարելուց ստացված գումարն է, 7 միլիոն 763 հազար դրամը աշխատավարձը, 21 միլիոնը վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ 83 միլիոնը՝ շահաբաժին։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում