Վենգերն անդրադարձել է Մխիթարյանի վնասվածքին
Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:
Հենրիխ Մխիթարյանը հանդես էր եկել մեկնարկային կազմում եւ վնասվածքի պատճառով փոխարինվել է 61-րդ րոպեին:
<<Նախնական տվյալներով, Մխիթարյանը վնասել է ծնկի կենտրոնական կապանը:Ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում: Դեռևս չգիտենք, թե որքան ժամանակով կբացակայի»,-ասել է ֆրանսիացի մասնագետը: