Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

Ձկներ այսօր ձեր մտերիմների մոտ կառաջանան խնդիրներ...Ապրիլի 6-ի աստղագուշակ

Խոյ****. Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահման հնարավորություններ: Դուք կարող եք բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ գայթակղիչ առաջարկներ: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ:

Ցուլ****. Այսօր դուք ուզում եք ստանալ ամեն ինչ և միանգամից: Համենայն դեպս՝ միանգամից չի ստացվի: Բարդ ընտրությունների օր է, և դուք էլ ստիպված եք որոշել, թե ինչն եք պատրաստ զոհաբերել, իսկ ինչը՝ ոչ: Շրջապատից խորհուրդներ հարցնելն անօգուտ է, դրանք այնքան հակասական են, որ միայն ավելի կխճճեն ձեզ:

Հնարավոր են կոնֆլիկտներ ղեկավարության, ազդեցիկ մարդկանց, տարեց ազգականների հետ: Դուք ըմբոստանում եք ստեղծված իրավիճակի դեմ, բայց սիրելի մարդը ձեզ ամեն ինչում կսատարի:

Երկվորյակներ****. Օրը կապված է թյուրիմածության և փոխադարձ չհասկացվածության պատճառով խզված հարաբերությունների վերսկսման հետ: Եկել է պահը մոռանալու անցյալի սխալները և ամեն ինչ սկսել մաքուր էջից: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումներ այցելելու, հրապարակային ելույթներ ունենալու, ինչպես նաև նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից:

Խեցգետին****. Այսօր չափից ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց շատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողել ձեր փոխհարաբերությունների վրա: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր կարող են էական դեր խաղալ ձեր հետագա կարիերայի վրա: Անձնական հարաբերություններում որոշիչ կլինի ձեր անկեղծությունն ու անմիջականությունը:

Առյուծ. Դուք ոչ միայն կարողանում եք հարթել սեփական խնդիրները, այլև օգնում եք շրջապատին: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է ֆիզիկապես ծանրաբեռնված լինել, հատկապես օգտակար կլինի լողը: Ձեր ստեղծագործական ներուժը փոքր-ինչ նվազել է, սակայն դուք չեք բողոքում օրիգինալ գաղափարների պակասից: Ձեզ միանգամայն բավարարում են խնդիրների լուծման փորձված, ավանդական մեթոդները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են:

Կույս****. Դրական միտումների ազդեցությունն օրվա ընթացքում կաճի, ինչը անպայման կանդրադառնա ձեր տրամադրության և գործողությունների արդյունավետության վրա: Մարդիկ, ում հետ դուք այսօր կշփվեք, հաճելի են և միանգամայն լավ են տրամադրված ձեր հանդեպ: Ծագած փոխադարձ համակրանքը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռոմանտիկ հարաբերությունների: Իսկ ընտանիք կազմած խոյերի համար ավելի հաճելի կլինեն երեխաների հետ զբոսանքները: Հավատացեք ձեր ուժերին, և շրջապատի մարդիկ կհետևեն ձեր օրինակին:


Կշեռք****. Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար, կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, օտար լեզու սովորել: Երաժշտական գործիքներ նվագելու և թատրոն գնալու ցանկություն կառաջանա: Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կես խոսքից և դժվարությունների դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:

Կարիճ****. Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք պատրանքների մեջ եք ընկել՝ հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է: Այսօր կարելի է գնումներ անել, այդ թվում՝ խոշոր: Սովորականից ավելի օգտական կլինի սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել, ավելի լավ է մնալ տանը և ընտանիքի անդամների հետ շփվել:

Աղեղնավոր****.Այսօր ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասում: Կարիք չի լինի արկածներ փնտրել, դրանք իրենք ձեզ կգտնեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին և ճիշտ եք արձագանքում այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր շուրջ, սխալներ և վրիպումներ թույլ չեք տալիս: Առիթ կունենաք հպարտանալ ձեր մասնագիտական հաջողություններով: Մտերիմների հետ տարաձայնությունները հաճախ են ծագում, սակայն դրանք լուրջ բնույթ չեն կրի: Հնչում են սիրո խոստովանություններ, սակայն դուք դրանց լուրջ չեք վերաբերվում և ճիշտ եք անում: Կլսեք հոգուց բխող հաճելի խոսքեր, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Այծեղջյուր****. Շատ բարենպաստ օր է աշխատանքային առումով, հնարավոր են արտառոց հաջողություններ մասնագիտական ոլորտում: Այսօր կնքված բոլոր գործարքները հաջող կստացվեն: Միշտ չէ, ոչ գործ կունենաք հաճելի մարդկանց հետ, սակայն ցանկացած դեպքում համագործակցությունը բեղմնավոր ու արդյունավետ կլինի: Դուք եռանդուն եք և անդրդվելի, և ոչ մի խորընդոտ ձեզ չի կանգնեցնում: Նպատակամղվածությունն օգնում է հաղթանակներ տոնել ոչ միան մասնագիտական, այլև անձնական կյանքում:

Ջրհոս****. Հնարավոր է հաջողություն աշխատանքում, որտեղ իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել մեծ համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր: Հատկապես մեծ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, ովքեր ներգրավված են բժշկության, մանկավարժության և իրավաբանության ոլորտներում: Դուք շատ խոցելի ու զգայուն եք, չափազանց հիվանդագին եք ընկալում ձեր հասցեին հնչող քննադատությունը, հաճախ վիրավորվում եք չնչին բաներից:

Ձկներ. Այսօր ձեր մտերիմների մոտ կառաջանան խնդիրներ, որոնք դժվար թե լուծվեն առանց ձեր միջամտության: Ստիպված կլինեք բուռն գործունեություն ծավալել, չնայած որ կնախընտրեիք ժամանակն անցկացնել տոնական մթնոլորտում: Կենտրոնացեք այս պահին տեղի ունեցողի վրա, մի տվեք հեռավոր ապագային վերաբերող խոստումներ. դրանք ծուղակ են, որոնցից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինի: Օրը բավական հոգնեցուցիչ կլինի, իսկ կենսական ներուժն էլ՝ ցածր, այնպես որ երեկոյան ինքնազգացողության անկումը չի բացառվում: