Երթուղայինում սեռական ոտնձգություն են կատարել քույրերի նկատմամբ.վարորդն ու ուղևորները տեսել, բայց չեն արձագանքել
Տեսանյությում երևում է, թե ինչպես են երկու քույրերը ավտոբուսում դիմադրում տղամարդկանց, որոնք փորձում են սեռական ոտնձգություններ կատարել նրանց նկատմամբ, հաղորդում է NDTV-ը:
Ավտոբուսի մյուս ուղեւորները հանգիստ հետևել են, թե ինչպես են քույրերը հանցագործներին գոտիով ծեծում:
Ուղևորներից մեկը նկարահանել է տեղի ունեցածը և տեղադրել համացանցում:
Ավելի ուշ 22-ամյա Արատին և 19-ամյա Պուջին պատմել են, որ քննություններից վերադառնալիս ավտոբուսում 3 տղամարդ սեռական ոտնձգություններ են կատարել իրենց նկատմամբ: Աղջիկներն ասում են, որ ուղևորները և վարորդը տեսել են, թե ինչ է կատարվում, սակայն ոչինչ չեն ձեռնարկել: Աղջիկներից մեկը հանել է գոտին ու ծեծել տղամարդկանց:
Տեսանյութի՝ համացանցում հայտնվելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է այդ տղամարդկանց: