37-ամյա տղամարդն առևանգել է 17-ամյա աղջկան և պահել նրան որպես ընտանի կենդանի.հանցագործն այժմ կալանավորված է
Ամեն անգամ երբ աղջիկն ասել է, որ ուզում է վերադառնալ տուն, նա ենթարկվել է բռնության:
Ապագա զոհի հետ հանդիպելու համար Ռայմոնդ Բուրկը ստել էր՝ նշելով, որ 20 տարեկան է, եւ ապրում է մոտակայքում: Սակայն, երբ տղամարդը հայտնվեց Յուտայի 17-ամյա բնակչուհու տան շեմին, իրականությունը դարձավ սարսափելի: Արիզոնա նահանգի 37-ամյա բնակիչը պատրաստվում էր իր բնակարանում պահել աղջկան որպես ընտանի կենդանի:
Հետաքննության տվյալներով՝ Բուրկը աղջկան պատանդ է պահել մեկ շաբաթ, մի քանի անգամ բռնաբարել եւ ծեծի է ենթարկել, երբ նա բողոքել է, որ ինքն այդտեղ է իր կամքին հակառակ:Այժմ տղամարդը գտնվում է կալանքի տակ եւ նշանակված է 150 հազար դոլար գրավ:
Աղջիկն ապրում էր հոր հետ: Այդ օրը, նա համացանցում գրել է, որ դեպրեսիայի մեջ է և ցանկանում է տնից հեռանալ: Այնուհետեւ Բուրկը կապնվել է նրա հետ, խոստանալով, որ նա ուրախ կլինի իր հետ լինել: Տղամարդն առաջարկել է մի քանի օր բնակվել իր տանը, այնուհետև վերադառնալ հոր մոտ:
Մի օր Բրուկը զոհին կապել է անկողնում, եւ ասել, որ նա պետք է մնա այդպես, մինչև իր աշխատանքից վերադառնալը:Սակայն, բարեբախտաբար, աղջիկը կարողացել է դուրս գալ: