Պաշտոնյաների սիրուհիները, Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի ունեցվածքն ու Փաշինյանի նախագիծը` ԱԺ-ում
«ԱՐՄԼՈՒՐ»
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել էր մի նախագիծ, որով առաջարկում էր ԱԺ-ում ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Հանձնաժողովի խնդիրները պետք է լինեին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաև նրանց գույքային վիճակը, եկամուտների օրինականությունը, հնարավոր կոռուպցիոն երեւույթներն ու խնդիրներն ուսումնասիրել: Պատգամավորը հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց, որ այժմ հայտարարագրեր է ներկայացվում, սակայն չկան մեխանիզմներ` պարզելու, թե որքանով են դրանք ճիշտ ներկայացվում:
Շարունակությունն՝ այստեղ