Դաշինքը համալրվում է.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Դեկտեմբերի 12–ին երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Մինչ այս, սակայն, նոր դաշինքի շուրջ որոշակի կոնսոլիդացիայի հնարավորություններ են նշմարվում:
«Փաստի» տեղեկություններով` նոր ձևավորվող դաշինքին հավանաբար կմիանա Գյումրիում գործող ԳԱԼԱ կուսակցությունը: «Ժառանգությունը», ըստ նույն աղբյուրի, դաշինքին չի միացել Զարուհի Փոստանջյանի ոչ այնքան կառուցողական դիրքորոշման պատճառով:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: