25-ամյա աղջիկը ցանկացել էր Քարդաշյանի հետույքից ունենալ, սակայն նրա հետ տեղի էր ունելցել սարսափելին
Երկու երեխաների 25-ամյա մայր Ջեիդ Ստեֆորդը նորոձևության պատճառով քիչ էր մնացել մահանա: Ջեիդը £3000 էր վճարել Թուրքիայում վիրահատության համար, որի ընթացքում նրա մեջքի ճարպերը տեղափոխելու էին հետույք: Աղջիկը վիրահատությունից հետո արթնացել էր սարսափելի ցավերով, բժիշկները նրան խորհուրդ էին տվել 1 շաբաթ մնալ և կազդուրվել, սակայն Ջեիդը 2 օրից մեկնել էր: Նա գնացել էր տեղի հիվանդանոց, որտեղ նրան ասել էին, որ սրտի կանգ է ունեցել վիրահատության ժամանակ: