Դերասանուհի Տաթև Սարգսյանն անկեղծանում է. «Գրել էր մեր շենքի մուտքի պատերին, որ սիրում է...»
Տաթեւը բացահայտել է իր կյանքի առաջին հիասթափությունը, առաջին սիրո խոստովանությունն ու մեզ հետաքրքրող մյուս «առաջին անգամները»
Տաթեւ, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասանուհի:
Երբ առաջին անգամ պատահական ընտրեցին ինձ՝ որպես տեսահոլովակի հերոսուհի: Խոսքը Միշոյի տեսահոլովակի մասին է, 2010 թ-ին եմ նկարահանվել:
Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:
Շուշանին (Շուշան Երիցյանի մասին է խոսքը,-խմբ.):
Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:
18:
Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:
11 տարեկանում եմ առաջին անգամ ծաղկեփունջ ստացել եւ խոստովանություն լսել: Մինչ ասելը, նա գրել էր մեր շենքի մուտքի պատերին, որ սիրում է:

![]()
