Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
uncategorized

Կարեն Չիլինգարյան. «Լինի սննդի օբյեկտ, թե առևտրի կենտրոն, ռիսկային են՝ պետք է հետևություններ անեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Նախնական վարկածի համաձայն՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող ածխաթթու գազի (CO2) 20 կգ–անոց բալոնը։ Պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 8 մարդ:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը «Փաստ»–ի հետ զրույցում, խոսելով առհասարակ ոլորտում առկա խնդիրներից, նախ ընդգծեց, որ ընդհանրապես ճնշումով բալոնները ստուգվում են համապատասխան կառույցի կողմից:

«Մեքենաների գազաբալոնները ևս նման կերպ են ստուգվում: Ուղղակի խնդիրն այն է, որ բալոնները շահագործողները պետք է տանեն դրանք, ներկայացնեն, որ նոր ստուգեն: Խոսքը թե՛ վերոնշյալ բալոնների, և թե՛ մեքենաների դեպքում է: Մեքենայի վարորդը պետք է տանի ստուգման, բայց, ցավոք սրտի, հիմնականում դա չեն անում, ինչն արդեն խախտում է սպառողի կողմից: Բացի այդ, լիցքավորողն էլ պետք է հետևի հատկապես բալոնների վրա առկա մակնշմանը, որը տրվում է բալոնը ստուգող կազմակերպության կողմից: Մակնշման վրա նշվում է, թե երբ է բալոնը ստուգվել, նշվում են ժամկետները, թե որքան կարելի է օգտագործել: Բայց, ցավոք սրտի, լիցքավորման ժամանակ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին: Սեփականատերն էլ դրան ուշադրություն չի դարձնում: Ըստ այդմ՝ արդեն կարելի է պատկերացնել հետևանքը: Չի բացառվում, որ նշված դեպքը ևս այդ ամենի հետևանքն է»,– ասաց Կ. Չիլինգարյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ վերոնշյալ պարագայում չի բացառվում նաև, որ գործ ունենք նույն խնդրի հետ, ինչը հաճախ հանդիպում է մեքենաների գազաբալոնների դեպքում ու հանգեցնում պայթյունների:

«Դա և՛ մաշվածությունն է, և՛ անորակությունը: Բացի այդ, հնարավոր է, որ բարձր ճնշում են տվել, որովհետև այսքան ժամանակ ես չէի լսել, որ ածխաթթու գազի բալոնը պայթի: Այն նույն ճնշումը չունի, որն, օրինակ, ունի մեքենայի գազաբալոնը: Բալոնը ստուգվում և թույլատրվում է շահագործել մասնավոր կառույցի կողմից, բայց ընդհանրապես անվտանգության հետ կապված ստուգումները պետք է իրականացնի ԱԻՆ–ը: Պետք է բացահայտի՝ խախտումներ կա՞ն, թե ոչ, հակահրդեհային իրավիճակն ինչպիսի՞ն է: Կամ, եթե օգտագործվում են ինչ–որ սարքավորումներ, համապատասխանո՞ւմ են գործարանային տեսքին, թե ոչ»,–նկատեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ԱԻՆ–ը ոչ միայն առևտրի կենտրոններում, այլև խանութներում, սննդի կետերում ևս պետք է ստուգումներ իրականացնի:

«Կեմերովոյի հրդեհի դեպքում, ճիշտ է, այլ խնդիր էր, բայց նույն հարցն առաջացավ: Հակահրդեհային իրավիճակը չէր վերահսկվել, խախտումներ էին եղել, և դրա համար նման դեպք եղավ: Ցանկացած վայր, լինի սննդի օբյեկտ, թե առևտրի կենտրոն, ռիսկային են: Ածխաթթու գազի բալոնը գազավորված ջրերի համար են օգտագործում՝ ճնշում ստեղծելու համար: Այս պարագայում գարեջրի համար էր, ինչն այդքան էլ էական չէ: Գլխավորն այն է, որ պետք է սարքին և ստուգված լինեն այդ սարքավորումները: Պետք է հետևություններ անեն: Ինչպես հակահրդեհային իրավիճակն են ստուգում տարբեր խանութներում, դրան էլ պետք է հետևեն նաև այլ կառույցների ստուգումները: Տեսեք՝ մեքենաների գազաբալոնները պայթյուն են առաջացնում, որովհետև վերահսկողությունը մատների արանքով է իրականացվում: Հիմա այդ առումով օրենք են խստացնում, թեպետ օրենքը կար, բայց չէր կիրառվում: Յուրաքանչյուր մարմին ուղղակի պետք է հստակ կիրառի օրենքը: Եթե կիրառվի՝ դժբախտ դեպքեր շատ հազվադեպ կգրանցվեն»,– եզրափակեց հ/կ նախագահը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում