Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

«Սևցուցակային» քաղաքականության շարունակությունը կամ վհատության դրսևորում՝ Ադրբեջանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով: «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձինք: Քրգործը հարուցվել է երկու հոդվածներով՝ անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում:

«Ադրբեջանի նպատակը տնտեսության ոլորտում ահաբեկչական քաղաքականություն վարելն է Արցախի նկատմամբ: Իհարկե, Ադրբեջանը կարող է հազար հայց ներկայացնել, բայց դա մեզ որևէ ձևով չի անհանգստացնում: Մենք այդ հայցերից ոչ վախենում ենք, ոչ էլ մեզ վրա ազդեցություն է թողնում: Ադրբեջանի էությունը սա է: «Ոչինչ», որ ամբողջ Բաքուն հայերն են կառուցել, Մանթաշովը, Մայիլովը և այլ խոշոր գործարարներ ու բարերարներ, իսկ իրենք այդ ամենին ապօրինի են տիրացել: «Ոչինչ», որ կառուցելուց հետո նույն Սումգայիթում և մնացած բոլոր քաղաքներում հայերն են ցեղասպանություն տեսել»,–անդրադառնալով վերոնշյալին, «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի խոսքով էլ՝ այս քայլը իրականում Ադրբեջանի վարած «սևցուցակային» քաղաքականության շարունակությունն է:

«Եթե մինչ այս սև ցուցակներում մարդիկ էին գրավում, այժմ Ադրբեջանը փորձում է ավելի հեռուն գնալ՝ ներգրավելով նաև ընկերություններին: Մասնավորապես՝ թիրախավորել է հանքարդյունաբերական ընկերություններին և իր քարոզչամեքենայի շրջանակներում փորձում է օգտագործել նաև էկոլոգիական խնդիրների հանգամանքը: Բայց այստեղ գլխավոր խնդիրը Ղարաբաղը հնարավորինս իզոլացնելն է թե՛ մարդկանց, թե՛ տարբեր ընկերությունների, և թե՛ հնարավոր ներդումների առումով: Ալիևը մշտապես հայտարարում է այդ քաղաքականության՝ Հայաստանի և Ղարաբաղի հնարավոր մեկուսացման մասին: Այն, որ Ադրբեջանը հանդգնում է Ինտերպոլով գործ հարուցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների դեմ, արդեն ցույց է տալիս, թե Ադրբեջանը որքան հեռու կարող է գնալ իր մեկուսացման քաղաքականությամբ: Վերոնշյալը այս քաղաքականության շարունակությունն է՝ թիրախավորել է ոչ միայն ընկերություններին, այլև այդ ընկերություններում ներգրավված օտարերկրյա քաղաքացիներին»,– ասում է ադրբեջանագետը:

Դավիթ Բաբայանն էլ նկատեց՝ այսպիսի քաղաքականությամբ ցույց են տալիս իրենց իրական դեմքը. «Թեպետ մենք վաղուց գիտենք Ադրբեջանի իրական դեմքը, բայց սա Ադրբեջանի կողմից նաև վհատության մի ձև է: Ադրբեջանի իշխանություններին, սակայն, պետք է ասենք, որ մենք շարունակելու ենք մեր տնտեսության զարգացումը՝ անկախ իրենց նման աննորմալ քայլերից»:

Խոսնակի դիտարկմամբ, բնական է, որ Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել Արցախի սուվերենության հարցը. «Բայց եթե փորձում է քաղաքականացնել սուվերենության հարցը, այդ դեպքում թող Բաքվից չվերթներ չիրականացնի թուրքական Կիպրոս: Այսինքն՝ սրանք կրկնակի չափանիշներ են, ավելի շուտ՝ խտրականության ու ֆաշիզմի դրսևորում է: Ավելի լավ է առերեսվեն իրականության հետ ու պարզապես նման հիվանդագին մոտեցում չցուցաբերեն, սկսեն նորմալ հարևանություն անել, ինչն իրենց համար էլ է լավ»:

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, Տաթև Հայրապետյանը նշեց, որ որոշակի անելիքներ, ամեն դեպքում, կան:

«Միգուցե արդեն աշխատանքներ են տարվում, դեռ հայտարարությունը նոր է, տեղյակ չեմ, բայց հնարավորության դաշտ կա աշխատելու: Այսինքն՝ իրավական մեխանիզմների ուսումնասիրությամբ հասկանալ, թե որքանո՞վ է Ադրբեջանն իրավասու նման պահանջներ առաջ քաշել, ի՞նչ շրջանակներում են դրանք իրագործվում: Շատ հաճախ մենք որպես զավեշտ ենք ընդունում Ադրբեջանի քայլերը և հումորով վերաբերվում, օրինակ՝ նույն «սև ցուցակների» պարագայում: Բայց համապատասխան մարմիններում պետք է շատ ավելի խիստ ու կոշտ քայլեր լինեն, որովհետև Ադրբեջանն, ամեն դեպքում, ինչ–ինչ մեխանիզմներ է փորձում: Ասել, որ նրանք ընդհանրապես չեն աշխատում, փոքր ինչ միամտություն կլինի, որովհետև ինչ–ինչ հարթակներում Ադրբեջանի այդ «սև ցուցակները» գործում են: Եվ հատկապես՝ դիվանագիտական կորպուսներում»,– ասաց նա՝ հավելելով, որ շատերը մտավախություն են ունենում Արցախ այցելելու պարագայում:

«Բայց նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչներն այցելում են, իրենց հայտարարություններում էլ Ստեփանակերտը չի նշվում որպես Ադրբեջանի մաս: Այսինքն՝ պետք է ցույց տալ Ադրբեջանի վարած քաղաքականության անհեթեթությունը»,– եզրափակեց Տաթև Հայրապետյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում