Ոչ մի դաշինք. Քոքոբելյանի քաղաքական ապագան վտանգված է.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակին «Ժառանգություն» կուսակցության հետ դաշինքով խորհրդարան «մտած» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և նրա ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի քաղաքական ապագան մշուշոտ է: «Փաստի» տեղեկություններով` ԼՀ, ՔՊ և Հանրապետություն կուսակցությունների հետ դաշինք կազմելու պլանները իրականություն չեն դարձել, «Համախմբում» կուսակցության հետ ևս լեզու չեն գտել, Ծառուկյանի վերադարձի դեպքում էլ Քոքոբելյանենք նրա հետ դաշինք կազմելու որևէ տարբերակ չունեն:
Արևմտամետ Ազատ դեմոկրատներին մնացել է միակ ելքը` կրկին միավորվել «Ժառանգության» հետ, որին կտրուկ դեմ է Զարուհի Փոստանջյանը` ոչ մի դաշինք, ընտրություններին պետք է միայնակ մասնակցել:
Թե որ բևեռում կտեղավորվի քաղաքական տարաբնույթ պրոցեսներ «եփելու» մեծագույն վարպետ Քոքոբելյանը` առայժմ մնում է «օդից կախված»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: