Ինչպե՞ս ստորագրության միջոցով որոշել մարդու բնավորությունը
1. Ստորագրության չափը:
լայնաթափ– գլոբալ, համակարգային մտածողություն
կոմպակտ- կոնկրետ մտածողություն
2. Ստորագրության երկարությունը:
երկար- պրոբլեմի մեջ խորանալու ունակություն, նստակյացություն, ավելորդ բծախնդրություն
կարճ- իրադարձության էության արագ ըմբռնման կարողություն, մոնոտոն աշխատանքի անկարողություն
3. Ստորագրության ձևը:
կլորավուն – փափուկ, բարի, հավասարակշռված
անկյունային – անհամբերություն, դյուրագրգռություն, կտրուկություն, անկախություն, պատվասիրություն, համառություն
4. Տառերի միջև տարածությունը:
նշանակալի – առատաձեռնություն, շռայլություն
«խիտ» ստորագրություն – խնայողականություն, ժլատություն (հատկապես, եթե տառերը մանր են)
5. Տարբեր տարրերի առկայություն:
շրջան- պրոբլեմների և մտքերի վրա կենտրոնացում
հանգույցներ – զգուշավորություն, համառություն
նկարներ – ստեղծագործ մտածողություն
կոմբինացված էլեմենտներ – իր գործունեության օպտիմալացման ձգտում
6. Թեքվածությունը:
դեպի ձախ – քմահաճություն, վառ արտահայտված ինդիվիդուալիզմ
դեպի աջ – հավասարակշռված բնավորություն, հասկանալու ունակություն
ուղիղ – զսպվածություն, ուղղամտություն, խելք
տարատեսակ – ծածկամիտ, ոչ անկեղծ
«պառկած» տառեր – լուրջ հոգեբանական պրոբլեմների առկայություն
7. Վերջնական շրտիխի ուղղությունը:
վերև – օպտիմիզմ
ներքև – պեսիմիզմ
ուղիղ – հավասարակշռված բնավորություն
8. «Պոչի» երկարությունը:
ինչքան երկար է «պոչը», այնքան մարդն անհանդուրժող է ուրիշի կարծիքի նկատմամբ
ինչքան կարճ է «պոչը», մարդն այնքան անհոգ է
9. Ստորագրության ընդգծվածությունը:
ներքևից – ինքնասիրություն, խռովկանություն, կախվածություն շրջապատի կարծիքից
վերևից – հպարտություն, սնափառություն
խաչ քաշած – ինքնաքննադատություն, դժգոհություն իրենից, կասկած
10. Սիմետրիկություն:
սիմետրիկ – վստահություն
ասիմետրիկ – անկայուն բնավորություն
թռիչքային – էմոցիոնալ, անհավասարակշռված
11. Բարդություն և պարզություն:
պարզ – մարդը ապրում է «պրոբլեմ չկա» սկզբունքով
«ծանրաբեռնված» – «ճանճից` փիղ»
օրիգինալ – մեծ ստեղծագործական պոտենցիալ
12. Ընթեռնելիություն:
ինչքան ավելի հասկանալի է ստորագրությունը, մարդն այնքան բաց է
13. Սեղմելու աստիճանը:
չափազանց – ագրեսիվություն
թույլ – ծածկամտություն
ուժեղ – վստահություն