Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with Matenadaran Ameriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in Yerevan Unibank placed subordinated bonds ahead of schedule 4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTech Ucom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyan's solo concert dedicated to contemporary Armenian and swiss composers AraratBank: Caring for the Nation's Defenders IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent PlatformWhen a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024 I primi cavalieri dell'Apocalisse armenaUnibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address BriberyMay the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBank AraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food InsecurityUcom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFP In 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia
uncategorized

Կապիտան Հովսեփ Կիրակոսյան. Տղե՛րք, ես լավ եմ, դուք կռվե՛ք

Մեր ժամանակի հերոս՝ կապիտան Հովսեփ Կիրակոսյան. Զոհվել է Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր 25 զինվորականների կյանքը:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Կապիտան Կիրակոսյանն այդ ժամանակ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում իր կնոջ և զավակների հետ: Հովսեփի կինը` Մարիամը, պատմել է, որ գիշերվա ժամը 3-ին արթնացել էր պատուհանի թակոցից:

Հովսեփին արթնացրել է ու պարզվել` պիտի արագ գյուղից երեխեքին դուրս բերեին: «Ասացի՝ «Հովսե՛փ, օգնի, չեմ կարողանում կողմնորոշվել, չգիտեմ՝ էս անորոշության մեջից ո՞նց դուրս գամ»,- ասաց. «Չէ, Մա՛ր, կներես. չեմ կարող: 25 զինվոր ունեմ, պիտի նրանց կողքին լինեմ: Որ նրանց մի բան պատահի, ծնողների աչքերին ո՞նց նայեմ»: Ես լաց էի լինում, չգիտեի՝ ի՞նչ ու ո՞նց անել, ո՞ւր փախչել: Ասեց. «Մարիա՛մ, դու ուժեղ ես, մի բան կանես. դու կարող ես ու գնաց»: Մարիամին իրենց երկու տղաների հետ միասին Մատաղիսի տանից հաջողվեց փախչել:

«Ստեփանակերտ հասնելուց հետո զանգեցի Հովսեփին, ցերեկը 12:27 էր: Միայն մի բան ասեց. «Մարիա՛մ, կգամ ձեր հետևից»: Դրանից հետո էլ Հովսեփի հետ չկարողացա խոսել. անհասանելի է»,- պատմել է կինը:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանն առաջին զոհերից էր: Իր զինվորներին նա թողել է խրամատներում եւ գնդակների տարափի տակ անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը 30 մետր վազելով առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ եւ հակառակորդին մոտ չթողնի եւ ինքը գերի չընկնի։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց ինտենսիվ կրակոցների պատճառով չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է. «Տղե՛րք, ես լավ եմ, դուք կռվե՛ք»:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին, ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղում: Ունի ավագ եղբայր եւ կրտսեր քույր, ինչպես նաեւ երկու անչափահաս որդի: Իր պապերն Արեւմտյան Հայաստանի Սասուն քաղաքից էին:

Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի ԶՈՒ-ում ծառայում էր 2006 թ.-ից, Էջմիածնի ԶԿ: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է Ստեփանակերտ, որից հետո արդեն Մատաղիս: Միշտ ցանկացել է դառնալ զինվորական: Հովսեփի հայրը դեմ էր որդու` զինվորական դառնալուն, իսկ մայրը միշտ հպարտացել է տղայի` ռազմական ինստիտուտում ստացած բարձր գնահատականներով:

Հովսեփ Կիրակոսյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնոր էր: Նա որպես ՈԴՀՌ կամավորագրվել էր ռեեստրին 2006 թ.-ից 2010 թվականներին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

Հայրենի Ապագա գյուղում Հովսեփ Կիրակոսյանին հիշում են որպես լավ մարդու, ով հանուն իր հայրենիքի պատրաստ էր ամեն ինչի: Հովսեփը նվիրաբերեց իր կյանքը հանուն հայրենիքի ապագայի եւ խաղաղ օրվա:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը վեց ամսից մայորի կոչում պիտի ստանար։ Հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով։