Զույգն այնքան շատ էր ուզում երեխա ունենալ, որ միանգամից 5-ը ծնվեցին. տեսեք նրանց այսօր (Photo)
Կենտուկի նահանգից Բրիանա Թերներն ու նրա ամուսինը՝ Ջորդանը, երկու տարի շարունակ ցանկանում էին երեխա ունենալ։ Եվ որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ իմացան, որ մեկի փոխարեն հինգն են ունենալու։ Լուրն իմանալուն պես Ջորդանը քիչ մնաց՝ ուշագնաց լինի։ Երևի նա արդեն պատկերացնում էր, որ ամեն օր 60 հատ տակդիր պետք է փոխել ու 40 շիշ մանկական սնունդ պատրաստել։ Ջորդանը, Բրիանան, նրա մայրն ու դայակը մի կերպ կարողանում են հասցնել այս փոքրիկ շատակերներին խնամել։