Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO
Lifestyle

Կնոջ օրգազմի 6 շքեղ տեսակ

Արտակարգ շատ նամակներ են ստացվում՝ «ինչպե՞ս կարելի է առավելագույն, տիեզերական հաճույքներ պարգեւել կնոջը» հարցի ամենատարբեր վարիացիաներով: Ընդ որում, հետաքրքրվում են թե՛ տղամարդիկ, թե՛ իգական սեռի ներկայացուցիչները: Սեքսուալ տեսանկյունից՝ կնոջ օրգանիզմը նման է երգեհոնային բազմաշերտ երաժշտության, Բախի բազմաձայն ֆուգաների, նրբագույն շերտավոր աղանդերի ու բազմագործիք սիմֆոնիայի: Ու, ըստ այդմ, պետք է տեղյակ լինել, թե օրգազմի ինչ տեսակների է ունակ կինը: Ցավոք սրտի, համատարած է այն կարծիքը, որ կնոջ մոտ օրգազմը մի տեսակի է եւ տարբերվում է միայն ուժգնությամբ՝ ինչպես տղամարդու դեպքում: Մինչդեռ, կնոջ զարմանահրաշ օրգանիզմն ի վիճակի է տարբերակել մինչեւ 15 տեսակի օրգազմ: Անդրադառնամ դրանցից 6-ին, որոնց գեներացման դեպքում իգական սեռի զուգընկերները մինչեւ մոլեկուլները զգացված կլինեն:

 1. Ծլիկային օրգազմ

Ծլիկային օրգազմի համար պետք է երկու բան իմանալ. նախ, որ այն գոյություն ունի, երկրորդ՝ որտեղ է գտնվում ծլիկը: Գոյություն ունի ծլիկային օրգազմի երկու մակարդակ՝
*մակերեսային, որի դեպքում օրգազմատիկ զգացումները տեղային են՝ հենց ծլիկի շուրջ կենտրոնացած,
*խորքային, որի խթանումը սկսվում է ծլիկից, բայց վերջնական օրգազմը զգացվում է հեշտոցի շրջանում, երբ վերջինս ինտենսիվորեն կրճատվում է: Խորքային ծլիկայինը հեշտ է շփոթել վագինալ օրգազմի հետ: Տարբերությունն այն է, որ վագինալի համար պարտադիր չէ ծլիկի մասնակցությունը: Իսկ խորքային ծլիկայինը սկսվում է հենց ծլիկի անմիջական մասնակցությամբ: (Ավելի մանրամասն՝ այստեղ):

2. Վագինալ օրգազմ

Այս տեսակն առաջանում է բուն հեշտոցի (վագինայի) ներսում կիրառվող գրգիռներից: Ահա այստեղ ծավալվում է եռաձայն ֆուգան:

*G կետի օրգազմ. այս անզուգական կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատի վրա (այո, հեշտոցն ունի պատեր)՝ 2-3սմ խորության վրա: Ահա այս կետը գտնելու ու դրա ուղղությամբ աշխատանքներ տանելու դեպքում զիլ օրգազմ կարելի է ապահովել: Ուշադրություն. անփորձ կանանց դեպքում այս կետը կարող է պասիվ լինել ու կամաց-կամաց զարգացման կարիք ունենալ: Եվ կրկին ուշադրություն. G կետի փնտրտուքով արժե զբաղվել, երբ կինը զգալիորեն գրգռված է կամ գոնե ծլիկային օրգազմի արդեն հասել է:

*A կետի օրգազմ. հաջորդ կախարդական կետը տեղակայված է G կետից ավելի խորքում՝ 3 սմ հեռավորության վրա, էլի առաջնային պատին: Տղամարդկանց՝ տեղից բարդ կյանքն ավելի չբարդացնելու համար այսպես սահմանենք. եթե G կետին հասնելու համար անհրաժեշտ է մատները կիսով չափ հեշտոց ներմուծել, ապա A-ն երգեցնելու համար պետք է միջնամատը ողջ երկայնքով մտցնել հեշտոց: Միջնամատի ծայրի՝ փափուկ բարձիկի տակ կհայտնվի A կետն՝ իր ողջ հմայքով: Ուշադրություն. այս կետն ուռուցիկություն չունի, այն պարզապես միկրոտարածք է, որտեղ բազմաթիվ նյարդաթելեր են կենտրոնացած:

*«Խորխորատ». սա եւս մի խորքային կետ է՝ տեղակայված A կետի դեմ-դիմաց՝ հեշտոցի հետին պատի վրա: Պարզ լեզվով ասած՝ եթե կինը շրջվի մեջքով դեպի տղամարդը, եւ վերջինս միջնամատը ողջ երկայնքով ներմուծի հեշտոցի մեջ, ապա միջնամատի բարձիկի տակ կհայտնվի հենց «խորխորատը»: Այս կետից ստացվող օրգազմը թուլացնող, «անջատող» ու ճնշում իջեցնող էֆեկտ ունի: Ի դեպ, հաճախ, հենց այս կետի խթանման շնորհիվ են կանայք օրգազմի հասնում անալ սեքսի ժամանակ:

3. Խորքային վագինալ օրգազմ

Այս տեսակը նախորդ երեք հեշտոցային կետերի օրգազմների համագումարն է: Բանն այն է, որ G, A եւ խորխորատային կետերի օրգազմները գրգռման ալիքը չեն հանդարտեցնում, այլ միայն՝ ավելացնում: Երբ կինը մատների միջոցով G կետի օրգազմ է ստանում, նա ավելի է գրգռվում: Ճիշտ ժամանակն է կամ մատներով, կամ սեռանդամով սկսել մյուս երկու կետերի խթանումը: Վերը նշված օրգազմները մեկը մյուսից ուժգին ու շարունակական են: Սա նման է կասկադային ջրվեժի, որն ի վերջո բերում է ամենախորքային մակարդակի հաճույքի:

Օրգազմի այս ֆանտաստիկ տեսակը զգալու համար տղամարդու վիրտուոզ աշխատանքը բավական չէ. պետք է զարգացած լինեն կնոջ փոքր կոնքի ու հեշտոցի մկանները (հաթհա յոգան ու Կեգելի վարժությունները լավ են ծառայում այս ամենին): Խորքային վագինալ օրգազմն ապահովվում է մկանների ամենուժեղ կրճատումներով. որքան զարգացած են մկանները, այնքան վառ ու երկարատեւ է հաճույքը: Ի դեպ, այն կարող է մինչեւ 20-30 րոպե շարունակվել՝ անկախ նրանից՝ սեռական ակտն ընթացքի մեջ է, թե դադարել է: Այսինքն՝ այդքան րոպե օրգազմատիկ էներգիան չի կորչում, ինչպես, օրինակ, տղամարդու օրգազմի դեպքում:

4. Սքուիրթինգ (հեղուկ օրգազմ)

Սա օրգազմի եզակի ու հազվագյուտ տեսակ է: Սքուիրթինգ (squirting) տերմինն ու տեսարանին կարելի է հանդիպել առավելապես պոռնոգրաֆիկ տեսանյութերում: Կադրում երեւում է, թե ինչպես է կինն օրգազմի ժամանակ շատ ուժգին հեղուկի շիթ բաց թողնում: Բայց դիտողների մեծագույն մասը նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ դա ինչ հեղուկ է եւ որտեղից: Սքուիրթինգը կապված է վերը նշված G կետի, ավելի ճիշտ՝ պարաուրետրալ գեղձերի խթանման հետ:

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում. գրգռման ընթացքում այս գեղձերում հեղուկ է հավաքվում, ու նրանք սկսում են ուռչել: Հատուկ տեխնիկայով խթանման դեպքում գեղձերը կրճատվում ու մեծ ճնշմամբ դուրս են թողնում հեղուկը, արդյունքում տպավորիչ տեսարան ու զգացողություններ են ստացվում: Շատերը կարծում են, որ այդ հեղուկը դուրս է ցայտում հենց ուրետրայից՝ կնոջ միզածորանից, այսինքն՝ իբրեւ թե կինն ուղղակի ուժգին շիթով միզում է: Բայց՝ ոչ: Սա այլ հեղուկ է. բաղադրությամբ այն մոտ է տղամարդու սերմնահեղուկին ու ցայտում է ուրետրայի երկու կողքերի միկրոանցքերից, այլ ոչ` բուն ուրետրայից: Ցավոք, առանց նախնական մարզման այս օրգազմը կարող է զգալ աշխարհի բոլոր կանանց 2-3%-ը միայն:

5. Կրծքային օրգազմ

Ըստ կրծքային զգացողությունների՝ կանայք երկու խմբի են բաժանվում՝ նրանք, ում համար կրծքի փեթինգը հաճելի է, եւ նրանք, ովքեր տհաճություն են զգում կամ անտարբեր են: Կրծքային օրգազմը միանգամայն հնարավոր է, քանզի դրանց՝ մատներով ու լեզվով խթանումն արգանդի կրճատում է առաջացնում: Կնոջ մարմնի այս հատվածները կապված են միմյանց, ու օրգազմը, կարծես, լողում է վերեւ-ներքեւ՝ կրծքից դեպի որովայն ու հակառակը: Իսկ հաճելի, օրգազմատիկ զգացողություններն ապահովում է օքսիտոցինը՝ հաճույքի ու կապվածության հորմոնը. այն արտադրվում է պտուկների խթանումից:

6. Էմոցիոնալ օրգազմ

Սա օրգազմներից գեղեցկագույնն ու ամենահուզիչն է: Երեւի բոլոր կանայք էլ կմտաբերեն, որ երբեւէ որեւէ սեքս-զուգընկերոջ հետ զգացել են այն: Սեքսուալ կյանքում կա շրջան, երբ կինը դեռ չի կարողանում վագինալ օրգազմի հասնել, բայց շատ մոտ է դրան: Ու սեքսի ընթացքում գալիս է մի պահ, երբ կինը հանկարծակի լացում կամ անկառավարելի ծիծաղում է: Սա, իհարկե, վտանգավոր չէ: Ընդամենը նշանակում է, որ կինն էմոցիոնալ օրգազմ է ապրում:

Կնոջ օրգազմի տեսակների տեսությունն իմանալն, անխոս, խրախուսվում է, սքանչելի սեքսի համար պարտադիր է, բայց ոչինչ է փորձառության բացակայության դեպքում: Այնպես որ, կարդալ-կիրառել-կարդալ-կիրառել (չմոռանալ նաեւ դիդակտիկ նյութերի՝ պոռնոգրաֆիայի մասին)՝ ահա լիարժեք շղթայի բանաձեւը: