Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026 Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej Times
Lifestyle

Խոյերին այսօր անտանելի օր է սպասվում․ ապրիլի 3-ի աստղագուշակը

Խոյ։ Այսօր ձեզ դժվար օր է սպասում: Անբարենպաստ միտումների ազդեցությունը բավական զգալի է, դուք շատ ջանքեր պետք է թափեք, որպեսզի կարողանաք հաղթահարել ձեր առջև ծառացած խոչընդոտները: Կարող են ամենատարբեր տարաձայնություններ ծագել աշխատանքային ընկերների հետ, դրանից բացի՝ կա վտանգ, որ ղեկավարության վեճը կարող է երկարատև կոնֆլիկտի սկիզբ դնել: Հետևեք այն բանին, որ ձեր բոլոր արտահայտությունները խստագույնս ծանրակշիռ լինեն: Ծուլությունն ու ինչ-որ բանի վրա կենտրոնանալ չցանկանալը ձեզ անվերջ խանգարում են ավարտին հասցնել անգամ ամենապարզ գործերը:

Ցուլ։ Օրը զերծ չէ խնդիրներից, սակայն դուք չեք կորցնում ձեր լավատեսությունը, և դա ձեզ առանձնակի հրապուրիչ է դարձնում շրջապատի աչքում: Դուք ձգողական եք ամենատարբեր մարդկանց համար, սակայն դրա հետ մեկտեղ բավական արագ կողմնորոշվում եք, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից արժե հեռու մնալ: Հնարավոր է նոր ընկերական և ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, իսկ ահա նոր գործընկերների հետ բեղմնավոր պրոֆեսիոնալ համագործակցություն քիչ հավանական է: Օրը հարմար է ցանկացած ուղևորության համար, դուք չեք հոգնի, եթե անգամ պետք լինի ճանապարհի վրա շատ ժամանակ կորցնել:

Երկվորյակներ։ Դժվարություններ կարող են ծագել, սակայն դուք դրանք կհաղթահարեք բավական արագ: Ձեզ կօգնեն հնարամտությունը, ճկունությունը և վառ երևակայությունը: Օրը հարմար է ինչ-որ արդիական գործնական բնույթի հարցեր լուծելու, մասշտաբային նախագծերի իրականացման համար: Առաջարկություն կստանաք աշխատանքի վերաբերյալ, սակայն դրանք այդքան գայթակղիչ ու շահեկան չեն, որքան կարող է առաջին հայացքից թվալ: Օրվա առաջին կեսին էմոցիոնալ ֆոնը բարենպատ է, իսկ ահա երկրորդ կեսին նյարդային լարվածությունը կաճի: Երեկոյան ստիտպած կլինեք մեծ ջանքեր թափել վեճերից խուսափելու համար:

Խեցգետին։ Այսօր գերիշխում են դրական միտումների ազդեցությունները, և օրն էլ ձեզ համար բավական բարենպաստ է դասավորվում: Հնարավոր է բարդ պրոֆեսիոնալ խնդրի հարթում, որը ձեզ երկար ժամանակ չէր հաջողվում: Բարենպաստ օր է նաև նոր գործընկերների բեղմնավոր համագործակցություն սկսելու, նոր աշխատանքի տեղավորվելու համար: Չեն բացառվում դրամական մուտքեր: Օրը միանգամայն հարմար է ընկերական հանդիպումների և ռոմանտկ բնույթի ժամադրությունների, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզ համար միշտ թանկ են եղել: Հաջող կանցնեն ձեր իմիջի հետ փոփոխությունները:

Առյուծ։ Օրվա առաջին կեսը դասավորվում է բավական հաջող: Այն հարմար է գործնական բնույթի բանակցությունների, ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու, կարևոր հարցեր քննարկելու համար: Հնարավոր կլինի ղեկավարության և աշխատակիցների աջակցությունը ստանալու համար, ինչի շնորհիվ իրականություն են դառնում մի շարք համարձակ պլաններ: Oրվա երկրորդ կեսին կուժեղանա բացասական միտումների ազդեցությունը, ինչը կարող է ձեր պլանների խափանման պատճառ դառնալ: Հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ, վիճաբանություններ:

Կույս։ Բոլոր այն խնդիրները, որոնք բոլորովին վերջերս ձեզ լրջորեն անհանգստացնում էին, այսօր ձեզ թվում են աննշան, ուշադրության անարժան, փոխարենն ի հայտ են գալիս նոր հետաքրքիր գործեր և խնդիրներ, որոնց լուծումը ձեզ միայն հաճույք է պատճառում: Շրջապատը ձեզ հարգում է ծանրակշիռ և հիմնավորված պնդումների և առաջարկների համար: Մտերիմներին դուք վերաբերվում եք ընկալումով, ներողամիտ եք նրանց թուլությունների հանդեպ, ինչը ձեզ օգնում է խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, եթե անգամ ձևավորվում է ձեզ համար անհարման իրավիճակ:

Կշեռք։ Այսօր ձեր յուրաքանչյուր քայլը պետք է մտածված լինի․ առանց զգուշավորության, շրջահայացության և ուշադրության կենտրոնացման դուք չեք կարող որևէ բանի հասնել: Եթե ցանկանում եք լավ խորհուրդ ստանալ, դիմեք ոչ շահագրգիռ անձանց, թեկուզ նրանց, ովքեր լիովին տեղեկացված չեն իրավիճակին: Մի շտապեք նոր գործեր ձեռնարկել, իսկ եթե, այնուամենայնիվ, ձեռնարկում եք, հույս մի ունեցեք, որ թեթև և արագ հաղթանակներ կլինեն: Անձնական բնույթի հարաբերությունների առումով օրը միանգամայն բարենպաստ է, դուք հեշտությամբ եք լեզու գտնում բոլորի հետ, կես խոսքով հասկանում եք նրանց, ում սիրում և համակրում եք:

Կարիճ։ Կարևոր գործերն ավելի լավ է պլանավորել օրվա առաջին կեսի վրա․ դա այն ժամանակահատվածն է, երբ դուք առավել հեշտությամբ եք կենտրոնանում և տրամադրվում լուրջ գործեր անելու: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, եթե դուք դրսևորեք համառություն և չգնաք զիջումների: Շանս կա ստանալու առաջարկ, որը ձեր առջև կբացի նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի ոչ այնքան հաջող, հնարավոր են բազմաթիվ մանր թյուրիմացություններ, նյարդայնացնող բարդություններ: Երբեմն շատ դժվար կլինի խուսափել մտերիմների հետ վեճերից:

Աղեղնավոր։ Բարենպաստ օր է բանակցությունների և այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ովքեր ձեզ համար թանկ են, և դուք կցանկանայիք նրանց համակրանքը շահել: Կարելի է գործել այնպես, ինչպես թելադրում է ձեր սիրտը, խախտել ավանդույթները, իսկ երբեմն էլ՝ էթիկետի նորմերը: Որքան ավելի բաց և անկեղծ լինեք մտերիմ մարդկանց հետ, այնքան ավելի ներդաշնակ կդասավորվեն նրանց հետ ձեր հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին կարող են ծագել ֆինանսական դժվարություններ, չի բացառվում, որ պահանջվեն չնախատեսված ծախսեր: Ուղևորություններում զգույշ եղեք․ ձեր ուղեկիցները կարող են խարդախություններ անել ձեր հանդեպ:

Այծեղջյուր։ Օրվա առաջին կեսը հարմար է բարդ ու խճճված գործերի համար: Կարելի է կարևոր որոշումներ ընդունել, առաջին հերթին՝ կապված պրոֆեսիոնալ և կոմերցիոն գործունեության, աշխատավայրը փոխելու, նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու, գործարքներ կնքելու հետ: Հաջողությունը ձեր կողմն է, շատ բան տրվում է սովորականից ավելի հեշտ: Իսկ ահա օրվա երկրորդ կեսն իր հետ մի շարք խնդիրներ է բերում, ինչը ձեզ կարող է ստիպել մտորել արված ընտրության ճիշտ լինելու շուրջ: Երեկոյան արժե հանդիպել հին ընկերների հետ, ժամանակն անցկացնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ հասկանում են:

Ջրհոս։ Այսօր ոչ վատ արդյունքների կարելի է հասնել այն բանի շնորհիվ, որ դուք տեղում չեք նստում, մշտապես նախաձեռնություն եք ցուցաբերում, չեք սպասում, որ ուրիշները ձեր փոխարեն անեն բարդ գործերը: Կարելի է հեռու գնացող պլաններ կառուցել, փորձել նպատակին հասնելու նոր մեթոդներ: Հնարավոր են հաջող գործնական ուղևորություններ, դուք շանս ունեք կնքելու շահեկան գործարքներ արտասահմանյան գործընկերների հետ: Մի մոռացեք զգուշավորության մասին, երբ գործ ունեք փողի հետ, հատկապես՝ ուրիշների: Ցանկալի է հետաձգել կենցաղային տեխնիկայի, ավտոմեքենայի գնումը:

Ձկներ։ Այսօր ձեզ միշտ չէ, որ կհաջողվի հաղթահարել ձեր առջև ծառացող խնդիրները: Վերաբերվեք դրան հանգիստ, փորձեք չնյարդայնանալ, չլարվել: Եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, մի շարք կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ և զգալի: Չեն բացառվում անսպասելի նվերները: Հաջող կլինի օրը հատկապես սիրահարվածների համար, ովքեր հիանալի կանցկացնեն ժամանակն իրար հետ շփումներում: Երեկոյան արժե դուրս գալ զբոսանքի, ինչը կօգնի հաղթահարել անքնությունը: