Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
Politics

Ալեքսանյանի «վզին դրել են»…

Lurer.com-ը գրում է.

Հայաստանում ոչինչ քաղաքականության հետ այնքան սերտ առնչություններ ու խորը կապվածություն չունի, որքան խոշոր բիզնեսը. այս մասին տեղյակ են նույնիսկ նրանք, ովքեր մղոններով հեռու են թե՛ քաղաքականությունից, թե՛ տնտեսությունից՝ առհասարակ: Գաղտնիք չէ՝ մոնոպոլիաները Հայաստանում վայելում են քաղաքական իշխանության հովանավորությունը, ինչի դիմաց խոշոր մոնոպոլիստներն, իրենց հերթին, սեփական ուսերին են առնում կոնկրետ պարտավորություններ՝ ստանալով դրա դիմաց հստակ երաշխիքներ. պարտավորություններն այդ, որպես կանոն, ֆինանսական բնույթի են լինում:

Փետրվարի 1-ին, ինչպես հայտնի է, ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել էր խոշոր հարկատուների վերաբերյալ ցանկն, ուր տեղ էին գտել հստակ տվյալներ այն մասին, թե որ հարկատուն որքան հարկ է վճարել պետությանը. սա, ըստ էության, 2016-ի ամփոփիչ տվյալները կարելի է համարել: Այս յուրատեսակ հաշվետվությունը խիստ հետաքրքրական էր հատկապես այն առումով, որ, ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ՀՀ պետական բյուջեն հարկային եկամուտների մասով թերակատարվել էր մոտ 50 միլիարդ դրամով:

Եվ ահա՝ բանից պարզվում է, որ բյուջեի թերակատարումը, շատ իմաստներով, արդյունք է հանդիսացել որոշ մոնոպոլիստների, բայց հատկապես՝ իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների «անկումային» վիճակի. «Ալեքս Գրիգ»-ի, «Ա եւ Գ»-ի, գործերը, եթե հավատալու լինենք վիճակագրությանը, 2016-ին չափազանց վատ են ընթացել, ու սրանք փաստացի կանգնած են անդունդի եզրին: Մասնավորապես՝ պարզվում է՝ 2016-ին նույն «Ալեքս Գրիգ»-ը պետբյուջե է մուծել 14.8 միլիարդ դրամի հարկ՝ այն պարագայում, երբ 2015-ին այդ նույն ցուցանիշը կազմել է 18 մլրդ-ից ավել դրամ: Ինչ վերաբերում է «Ա եւ Գ»-ին, ապա պետք է նկատել, որ այս մեկի գործերը ևս առանձնապես չեն փթթում. «Ա եւ Գ»-ն անցած տարվա ընթացքում վճարել է 2 միլիարդ դրամի հարկ այն դեպքում, երբ 2015 թ. այդ ցուցանիշը 2.6 միլիարդ դրամ էր:

Մի խոսքով՝ եթե հավատանք պետեկամուտների կոմիտեին, ապա ստիպված ենք լինելու համակերպվել այն մտքի հետ, որ ևս նմանատիպ մի քանի տարի, ու Սամվել Ալեքսանյանի փառքը կարող է և մարել. մարդը, փաստացի, ֆինանսական կրախի առաջ է կանգնած:

Ակամա հարց է ծագում՝ ինչո՞ւմն է բանը կամ ո՞րն է նման անկումային պատկերի իրական պատճառը: Պատճառը, անկասկած, Ալեքսանյանի սովորությունն է՝ թաքցնելու իր իրական եկամուտները և բյուջեի հաշվին բազմապատկելու սեփական միլիարդները: Իսկ թե կոնկրետ ինչ է անելու օդից գոյացած միլիարդներն, ինչ խոսք, այնքան էլ դժվար չէ կռահել. առջևում խորհրդարանական ընտրություններն են, ու, ամենայն հավանականությամբ, օդից բռնած միլիարդները ծառայելու են մեկ նպատակի՝ ՀՀԿ վերարտադրությանը: Ենթադրելի է, իսկ եթե անկեղծ՝ վստահաբար, Ալեքսանյանի՝ 2016-ի «ժլատությունն» ու դրա վրա հարկայինի «աչք փակելը» կապված է «ընտրակաշառք» երևույթի հետ. էլ ո՞վ, եթե ոչ Ալքեսանյանը պետք է իր «փխրուն ուսերին» առնի ՀՀԿ վերարտադրության ֆինանսական կողմը. ապագա ընտրություններում բաժանվող փողերի 90%-ը, անկասկած, ալեքսանյանական ծագման են լինելու:

Ցավոք, ինչպես երևում է, ու դժվար թե գտնվի մեկն, ով դրանում կասկածի, 2017-ի ընտրությունները, հակառակ սպասումների, Հայաստանի պատմության մեջ ամենավատն են լինելու, բայց ոչ թե ձևի, այլ բովանդակության իմաստով. առերևույթ ցույց կտրվի, թե մարդիկ իրենց ազատ կարծիքն են արտահայտում, այնինչ՝ իրականում կաշառել են. մի խոսքով՝ իսկական տրագիկոմեդիա՝ ՀՀԿ-ի սցենարով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ