Ուր են գնում մեր հոգիները մահվանից հետ և գոյություն ունի՞ արդյոք մահը. Շոկային բացահայտումներ
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Լանցան հայտարարել է, որ, ըստ բիոցենտրիզմի` կենսաբանական կենտրոնամետության տեսության, մահը պատրանք է, որը ստեղծում է մեր գիտակցությունը:
Նա պնդում է, որ մահից հետո մարդը տեղափոխվում է զուգահեռ աշխարհ:
Հետազոտողն ասում է, որ մարդկային կյանքը նման է բազմամյա բույսի, որ միշտ ետ է գալիս, որպեսզի բազմաբնույթ տիեզերքում կրկին ծաղկի: Այն ամենն, ինչ մենք տեսնում ենք, ըստ գիտնականի, գոյություն ունի մեր գիտակցության շնորհիվ: Ռոբերտ Լանցան ընդգծել է, որ մարդիկ հավատում են մահվանը, քանի որ նրանց այդպես են ուսուցանում կամ էլ այն պատճառով, որ գիտակցությունը կյանքն ասոցացնում է ներքին օրգանների գործունեության հետ: Լանցան կարծում է, որ մահը կյանքի բացարձակ ավարտը չէ, այլ անցում է դեպիզուգահեռ աշխարհ: